Ես Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու: Այս մասին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող հանրահավաքի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես Ղարաբաղի հարցում դեռ մի բառ չեմ բանակցել, իսկ իրենք ասում են, թե հող եմ հանձնելու: Ես պատրաստ եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի Հանրապետության իշխանությունը: Մենք պատրաստ ենք ջախջախել հակառակորդին, բայց մենք պատերազմ չենք ուզում: Նրանք չեն հասկանում, որ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը ժողովուրդն է: Որևէ մեկը չմտածի, թե ես ձեզանից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ Ղարաբաղի հարցով: Եթե բանակցային գործընթացում որևէ էական փոփոխություն և լուծման տարբերակ հնչի, ես կգամ և ձեզ հետ կքննարկեմ»,- ասել է վարչապետը:







































