Ամերիկացի դերասանուհի Հայդեն Պանետյերին ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյից բաժանվելուց հետո վաճառքի է հանել իրենց շքեղ առանձնատունը՝ գրում է hronika.info-ն:

Առանձնատունը կառուցվել է 2012թ., այն գտնվում է Թենեսի նահանգի մայրաքաղաք Նեշվիլում: Առանձնատունն արժե 1,3 մլն ֆունտ սթեռլինգ:

Այն ունի չորս ննջասենյակ, հինգ լոգարան, ճաշասենյակ, խոհանոցային տարածք, աշխատասենյակ, հարմարավետ հյուրասենյակ, լվացքատուն, պահարանային սենյակ և մեծ բաց պատշգամբ: Առանձնատան տարածքում կա նաև լողավազան:



















































