«Այս ընթացքում մենք գիշեր-ցերեկ աշխատել ենք, մեր արագությունը մեծ է եղել, լուրջ ուսումնասիրությունների, վերահսկողությունների փուլ ենք մտել: Մի քանի օրից ասուլիս կհրավիրենք և կներկայացնենք, թե որ կառույցներում ինչ չարաշահումներ ենք հայտնաբերել և որքան գումար ենք հետ բերել պետբյուջե: Մենք արդեն ունենիք լուրջ արդյունքներ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ի քայլերթի ժամանակ ասաց ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Նրա խոսքով՝ էներգետիկ ոլորտում ամենաշատ չարաշահումներն են բացահայտվել:
Սանասարյանի հավաստմամբ՝ այժմ վերահսկողական աշխատանքներ և ուսումնասիրություններ են իրականացվում Էջմիածնի քաղաքապետարանում, Ագրարային համալսարանում, ԵՊՀ-ում և այլն: «Լուրջ գործեր են արվում»,- նշեց մեր զրուցակիցը:
Մանրամասն՝ տեսանյութում:









































