Պենտագոնում ռազմական շքերթը հետաձգելու որոշում են կայացրել, որը մտադիր էր կազմակերպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական գերատեսչության հայտարարությունը։
Պենտագոնի հայտարարությունում ասվում է, որ նախապես ծրագրված էր շքերթն անցկացնել այս տարվա նոյեմբերի 10-ին, սակայն այժմ այն 2019 թվական տեղափոխելու հնարավորությունն է դիտարկվում։
Սպիտակ տանը այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Հեռուստաալիքը նշում է, որ հնարավոր է՝ շքերթի հետաձգելու պատճառը դրա թանկարժեք ծախսերի հետ կապված դժգոհությունն է։ Դրա անցկացումը 92 մլն դոլար կարժենա։









































