Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Ադրբեջանի չեմպիոն «Ղարաբաղը» հյուրընկալվելիս ոչ-ոքի 1:1 է խաղացել Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ և դուրս մնացել հետագա պայքարից:
Այս թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում ԲԱՏԷ-ն հաղթել էր 1:0 հաշվով:
«Ղարաբաղը» պայքարը կշարունակի Եվրապա լիգայի փլեյ-օֆում:







































