Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը Աբխազիայի տարածքում ռուսաստանցի զինծառայողների կողմից անցկացվող զորավարժությունները սադրանք է որակել:
Այս մասին հայտնում է ռուսական Ինտերֆաքս գործակալությունը:
«Դա Ռուսաստանի կողմից ուժ ցուցադրելու և Վրաստանին ուժով սպառնալու ևս մեկ փորձ է», – հայտարարել է Վրաստանի արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Վրաստանը հետևողականորեն միջազգային համայնքին տեղեկացնելու է գրավյալ տարածքներում Ռուսաստանի ապօրինի ռազմական ներկայության և գործողությունների մասին», – ասվում է արտգործնախարարության հայտարարությունում:









































