Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հավատում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքին և կարծում է, որ այդ մեղադրանքը ընդլայնվելու շատ տեղ ունի: «Մարտի 1-ի իրադարձությունների միակ պատասխանատուն եղել է Ռոբերտ Քոչարյանը»,- «Առաջին լրատվական»-ի ետ զրույցում նշեց իրավապաշտպանը:
Մեր զրուցակցի կարծիքով՝ Քոչարյանը պետք է շարունակեր կալանավորված մնալ, որպեսզի չազդեր նախաքննության ընթացքի վրա:
«Այսօրվա ընդվզումը տեսնելով, որը դեռ ամբողջը չէ, Քոչարյանը և նրա համակիրները պետք է գիտակցեն, որ իրենք մերժված են. փոխադարձ ատելություն է՝ ինչպես նա է ատելությամբ լցված ժողովրդի նկատմամբ, այնպես էլ և առավել ևս՝ ժողովուրդը»,- նկատեց Ժաննա Ալեքսանյանը՝ հավելելով, որ այսօրվա ասուլիսի տապալումը ավելի հզոր հարված էր, քան երեկվա որոշումը:
Իրավապաշտպանը համոզված է, որ եթե նա կանգներ և խոսեր ակտիվիստների հետ, ոչ ոք նրա գլխին ոչնչով չէր խփելու. «Բայց ունի՞ արդյոք նա այդքան համարձակություն, նա գիտի՝ ինչ ատելություն և մերժում է իր դիմաց: Քոչարյանն ընդհանրապես չունի զղջալու, պատասխանատվության զգացում»:
Ժաննա Ալեքսանյանը, հիշելով Մարտի 1-ի արյան լճակները և այլ գազանաբարո գործողություններ, ասաց. «Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա և իր կյանքն անցկացնի բանտում»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































