Երևանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքի ակցիան:
Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվեցին Բարձրագույն դատական խորհրդի շենքի մոտ, որտեղ ստորագրահավաք են սկսել Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով.
«Այս դատավորը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք աշխատել է նախագահի աշխատակազմում և սա անընդունելի է», – ասացին ակցիայի մասնակիցները:











































