Մոդել Իրինա Շեյքը Instagram-ի իր էջում այս հանգստյան օրերին Իբիցայում տեղի ունեցած երեկույթից լուսանկարներ է հրապարակել։
Միջոցառմանը ներկա գտնվելու գլխավոր պայմանը դրես կոդն էր, ինչի պատճառով բոլոր հյուրերը մետաղե տարրերով փայլուն զգեստներով և հագուստներով էին։

Իրինան ընտրել էր խորը լանջաբացվածքով ոսկեգույն զգեստ՝ զարդարված ոսկյա տարրերով, որոնք փետուրներ են հիշեցնում։ Մոդելը կերպարը համալրել էր ոսկեգույն ճտքակոշիկներով և բարձր հավաքած մազերով։
Լուսանկարներից մեկում Իրինան հայտնի մոդելյոր Ռիկարդո Տիչիի հետ է։











































