Ամերիկացի կոնգրեսական Դևին Նունյեսը հայտարարել է, թե ինչով կարելի է փոխարինել ռուսական գազը, գրում է Washington Examiner-ը։
Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք է օժանդակի Ադրբեջանից Իտալիա Միջադրիատիկ գազատարին։
«Դա միակ միջոցն է, որը մեզ կօգնի շրջանցել Ռուսաստանին։ Միջադրիատիկ գազատարի կառուցմամբ Եվրոպայի համար գազի ևս մեկ աղբյուր կհայտնվի։ Դա կնվազեցնի ռուսական գազից եվրոպական երկրների կախվածությունը»,-ասել է Նունյեսը։
Նա նաև նշել է, որ դրա համար միակ խոչընդոտը Իտալիայում գործող ռուսական քարոզն է։










































