Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները: Այդ մասին, ելույթ ունենալով Թեհրանում, հայտարարել Է երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:
Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանումե,- Twitter-ում արեւմտյան ԶԼՄ-ները եւ լրագրողները քաղվածքներ են մեջբերում նրա ելույթից:
Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում Է գործադրում, քան պատժամիջոցները: Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ Է կառավարման գործումե,-հավելել Է Ալի Խամենեին:
Ավելի վաղ ԱՄՆ-ը վերսկսել Է Իրանի դեմ պատժամիջոցների առաջին բլոկի գործողությունը, հաղորդել Է ,Ինտերֆաքսե-ը:











































