Հնդկական ռուփին դոլարի նկատմամբ ռեկորդային անկում է գրանցել: Ինչպես գրում է The Independent-ը, պատճառը Թուրքիայում սկսված ճգնաժամն է:
Արժեզրկումը ստիպել է ներդրողներին անցնել ավելի անվտանգ արժույթների գործածությանը, ինչպիսիք են շվեյցարական ֆրանկը և ճապոնական իենը:

Առաջինն իր հերթին եվրոյի նկատմամբ հասել է տարվա առավելագույն ցուցանիշին, իսկ երկրորդը աճել է մինչև վեց շաբաթվա առավելագույնը:
Հնդկաստանի կենտրոնական բանկը միջամտել է իրավիճակին, սակայն չի կարողացել կանխել ռուփիի հետագա անկումը:

Ճնշման տակ է հայտնվել նաև նորզելանդական դոլարը, որի վրա նույնպես ազդել է Թուրքիայի ճգնաժամը: Եվրոպական բանկերը փորձում են պարզել, թե որքան կարող են իրենք տուժել Թուրքիայի հետ կապված խնդիրներից: Հատկապես խնդիրներից անմասն չեն մնա Իսպանիան, Ֆրանսիան և Իտալիան:








































