«Մեր ակնկալիքը երկու շաբաթից կլինի, ճիշտը սպասելն է»,- լրագրողներին հայտնեցին «Լիդիան Արմենիա»-ի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցները, որոնց ընդունել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:
Աշխատակիցները հույս ունեն, որ եզրակացությունը կլինի դրական. «Հուսով ենք, որ աշխատանքային խմբի արդյունքները կլինեն դրական, և մենք գոհ կլինենք մեր կառավարության անաչառ որոշումից»:
«Լիդիան»-ի աշխատակիցները կարծում են, որ միայն մասնագետները կարող են ասել՝ հանքի շահագործումը վնասակա՞ր է, թե՞ ոչ: Նրանց խոսքով՝ մտահոգվելու ոչ մի խնդիր չկա: «Ես ինքս հո իմ երեխայի թշնամին չե՞մ: Ես դպրոցում ուսուցիչ եմ աշխատել և հատուկ աշխատանքից դուրս եմ եկել և մտել եմ «Լիդիան», որ տեսնեմ՝ այնտեղ ինչ է կատարվում: Ես ինքս իմ թշնամին չեմ»,- ասաց «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներից մեկը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































