NASA-ի տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը պատմել է ռուսական RD-180 հրթիռային շարժիչներից հրաժարվելու հնարավորության ուղղությամբ ԱՄՆ-ի տքնաջան աշխատանքի մասին, փոխանցում է C-SPAN-ը։
«ԱՄՆ-ն տքնաջանորեն աշխատում է ռուսական RD-180 շարժիչներից կախված չլինելու համար։ NASA-ն, ի տարբերություն կառավարության, յուրահատուկ է այն իմաստով, որ երբ երկրներն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չեն, NASA-ն այդ հարաբերությունները պահպանելու հնարավորություն ունի»,-ասել է Բրայդենսթայնը։
Նրա խոսքով՝ NASA-ն պետք է պահպանի տիեզերքի ուսումնասիրության հարցում երկրների երկխոսության հնարավորությունը։ Բրայդենսթայնն ընդգծել է, որ կազմակերպութան ղեկավարությունը Ռուսաստանի հետ գործընկերական հարաբերություններ կցանկանար ունենալ։








































