Լոռվա բնություն, անտառ, հող, ջուր, մթնոլորտ, տրամադրություն, անձրև, մառախուղ…. Այս ամենը նպաստել է «Լավ էլի» հայկական ալտերնատիվ ռոք խմբի ստեղծմանը. այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց 90-ականներին Վանաձորում ձևավորված խմբի վոկալիստ և կիթառահար Մհեր Մանուկյանը:
Նրա խոսքով՝ կա այնպիսի երաժշտություն, որը մարդուն չի տանում առաջ և ունկնդրին չի բարձրացնում, այլ հետ է տանում. «Եվ այդպիսի երաժշտությունը հետևանք է նաև այն բանի, որ որակյալ երաժշտություն ստեղծողները պարապ էին թողել այդ դաշտը: Եվ եկավ մի պահ, որ հայ իրականության մեջ այդ դատարկ մնացած դաշտը լցվեց անորակ երաժշտությամբ: Մարդկանց սկսեց թվալ, թե այն երաժշտությունը, որ պատվիրում է իշխանությունը, հենց դա է բարձր արվեստը և բարձրաճաշակ երաժշտությունը:
Ինձ համար ընդունելի են երաժշտության բոլոր ժանրերը, խնդիրն այն է, որ կա երաժշտություն, որ բարձրացնում է, և կա երաժշտություն, որն իջեցնում է մարդուն կամ որևէ ազդեցություն չի ունենում նրա վրա»:
Մհեր Մանուկյանի դիտարկմամբ՝ սուր ճգնաժամ կա երաժշտության ոլորտում. «Բոլոր երաժշտական ձևերը կարծես թե սպառվել են, մարդիկ ընկնում են տարօրինակ փորձառությունների ետևից: Ահռելի ճահճացում է»: Այնուամենայնիվ, մեր զրուցակիցը վստահ է, որ պիտի գա կտրուկ անցումը, թռիչքը նոր երաժշտության, նոր երգի:
Մանրամասն՝ տեսանյութում:










































