Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երիտասարդները կարող են դառնալ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելու․ Մխիթար Հայրապետյան

ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդների միջազգային օրվա առթիվ։ Ֆեյսբուքյան շնորհավորանքը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի´ երիտասարդներ,

Այսօր ձեր օրն է՝ Երիտասարդության միջազգային օրը: Ամեն տարի օգոստոսի 12-ին աշխարհում նշվում է այս օրը՝ նպատակ ունենալով ընդգծել ձեր դերն աշխարհի զարգացման և կառուցման գործում, ինչպես նաև հանրայնացնել ձեր առջև կանգնած ամենօրյա խնդիրները:

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ ի տարբերություն նախկին իշխանությունների՝ այսօր երկրի կառավարման ղեկը ժողովրդից ստացած քաղաքական թիմը ոչ միայն չի թերագնահատում ձեզ և ձեր սահմաններ չճանաչող ներուժը, այլև ամեն կերպ խրախուսում է ձեր մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման և մյուս ոլորտներում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի որդեգրած քաղաքականությունն արդեն իսկ վկայում է այն մասին, որ Նոր Հայաստանում երիտասարդները 29 տարեկանում կարող են դառնալ փոխվարչապետներ, 30-40 տարեկանում՝ նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ առանց որևէ մեկի թրի տակով անցնելով, այո´, Նոր Հայաստանում երիտասարդները, հավատարիմ մնալով սեփական սկզբունքներին ու արժեքներին, իսկապես կարող են այս կամ այն ոլորտում պատասխանատու, շատ պատասխանատու դերակատարում ստանձնել:

Սիրելի´ սփյուռքահայ երիտասարդներ,

Վստահ եմ, որ նոր իշխանությունների այս քաղաքականությունը կոգեշնչի նաև ձեզ, քանի որ Հայաստանը մտադիր է լավագույնս օգտագործել նաև ձեր ներուժը՝ պետական կառավարման մեջ:

Դե իսկ ինչ ներդրում եք դուք՝ երիտասարդներդ, ունեցել Թավշյա հեղափոխության կազմակերպման և իրականացման գործում, ես, թերևս, լռեմ: Եվ ուրեմն, շնորհավորում եմ բոլորիդ՝ այսչափ կարևոր տոնի առթիվ:

Հ.Գ. Ի դեպ, ասում են՝ Եվրոպայի գործող ամենաերիտասարդ նախարարը ևս Հայաստանից է »,-ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/MkhitarHayrapetyanOfficial/posts/527622851036183

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում