Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի դատախազությունը հրաժարվել է գործ հարուցել ռոք-կատարող Մերիլին Մենսոնի դեմ, որին մեղադրում էին սեքսուալ ոտնձգությունների մեջ:
Հետաքննությունը չի գտել նրան վերագրվող հանցագործության ապացույց: Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը:
Հիշեցնենք, որ երաժշտի հասցեին մեղադրանքը ոստիկանությունը ստացել է մայիսին: Սակայն հայցվորը չի նշել, թե կոնկրետ ինչպիսի ոտնձգությունների է մասնակից եղել կատարողը՝ հիշատակելով միայն, որ հանցագործությունը տեղի է ունեցել 2011 թվականին:









































