ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Փիթերսբերգ քաղաքում մերկ կնոջ են ձերբակալել, որը հսկայական սարդից է փախել։
40-ամյա Դանիել Թիփլսին նկատել են, երբ նա մերկ վիճակում վազել է զբոսայգում։
Երբ ոստիկանները հասել են նրան, դժվարությամբ են համոզել հագնվել, քանի որ կնոջ խոսքով՝ ինքն իր վրա հսկայական սարդ է նկատել ու մի կողմ նետել հագուստը՝ նրանից փրկվելու համար։ Նա հավելել է, որ քրեք-կոկաին, սփայս և մետաֆետամին է օգտագործել։
Կնոջը ձերբակալել են և սեռական օրգանները մերկացնելու մեջ մեղադրել։









































