«Գանձասար-Կապանը» շարունակում է համալրել շարքերը։ Կապանյան թիմի կխաղա Գվինեաս Բիսաոյի հավաքականի եզրային պաշտպան Բակար Բալդեն։ 26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև տարեվերջ։ Բալդեի վերջին ակումբը՝ Երևանի «Փյունիկն» էր։
«Փյունիկից»՝ «Գանձասար-Կապան» է տեղափոխվել նաև կոտդիվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան։









































