Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ցանկությունը երկկողմ է. Էստոնացիներն ուզում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին․ դեսպան Մկրտչյան

«Հեղափոխությունը դեսպանատներում շատ բան չի փոխել, որովհետև դեսպանություններն ապահովում են ՀՀ շահերը արտերկրում, իսկ ՀՀ շահերը հիմնականում պահպանվում են: Վարչապետ Ն. Փաշինյանը բազմիցս նշել է, որ հեղափոխությունը աշարհաքաղաքական ենթատեքստ չի ենթադրել, արտաքին քաղաքական ուղղությունները հիմնականում պահպանվել են, արմատական փոփոխություններ չեն եղել, հետևաբար դեսպանությունների աշխատանքի քաղաքական ուղղվածությունը էական փոփոխություններ չի կրել»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը վարում է բազմավեկտոր քաղականություն. «Փորձում ենք հավասարակշռությունը պահպանել: Մեր հիմնական խնդիրը մեր պետության ինքնիշխանությունը և մեր ժողովրդի արժանապատվությունը պահպանելն է: Արտաքին գերատեսչության հիմնական խնդիրը մեր պետության անվտանգային, քաղաքական և տնտեսական շահերը պաշտպանելն է և առաջ մղելը»:

Դեսպանի խոսքով՝ մենք մեր արժեհամակարգով եվրոպական ժողովուրդ ենք, մերձբալթյան երկրների դիտարկմամբ ևս հայ ժողովուրդը եվրոպական է:
Տ. Մկրտչյանի հավաստմամբ՝ ԵՄ համաձայնագրի առաջին պտուղները մոտ ժամանակներում տեսանելի կլինեն. «Լուրջ բարեփոխումներ են իրականացվում, և շոշափելի արդյունքներ կլինեն: Վիզաների ազատականացումը թեև դրանից բխող, բայց առանձին գործընթաց է, դրա մեկնարկի մասին խոսելը միգուցե դեռ վաղ է»:

Դեսպանի հավաստմամբ՝ Լիտվայում հայ համայնքի ներկայացուցիչների թիվը հասնում է 1300-1400-ի, Էստոնիայում մոտավորապես նույն թիվը կարելի է դիտարկել, իսկ Լատվիայում 2000-ից ավելի: Նրա խոսքով՝ Էստոնիայում հայերի թիվը մեծ է եղել, մեծ թվով ուսանողներ են եղել, նրանց թիվը պակասել է տարբեր պատճառներով:

«Անցյալում՝ թե՛ խորհրդային, թե՛ նախախորհրդային շրջանում հայ ժողովրդի հետ շփումները դրական տպավորություն են թողել էստոնացիների, լատվիացիների լիտվացիների մոտ: Նրանք ԵՄ-ում մեր աջակից երկրներից են:

Մշակութային դիվանագիտությունը մեր այցեքարտն է: Իմ կարծիքով՝ հայկական դիվանագիտական գործունեության մեջ մեր գերհարուստ մշակույթը ներկայացնելը պետք է լինի մեր առաքելություններից գլխավորը: Մշակույթից ավելի արդյունավետ զենք չկա: Դա այն անհրաժեշտ հիմքն է, որի վրա կառուցվում է տնտեսական և քաղաքական երկխոսությունը»,- նշեց Տ. Մկրտչյանը:

Դեսպանի հավաստմամբ՝ էստոնացիները հետաքրքրված են հայաստանյան վերջին շրջանի փոփոխություններով և ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում