Էկվադորի իշխանությունները երկրի երեք նահանգում արտակարգ դրություն են սահմանել՝ Վենեսուելայից ներգաղթյալների հոսքի հետ կապված։ Այս մասին հայտարարությունը հրապարակված է Էկվադորի ԱԳՆ-ի կայքում։
Արտակարգ դրություն է սահմանվել Պիչինչա, Կարչի, ինչպես նաև Էլ Օրո նահանգներում։ Ռեժիմը կտևի մինչև օգոստոսի վերջ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է նաև երկարաձգվել։
ԱԳՆ տվյալներով՝ օրական 4․2 հազար վենեսուելացի է Էկվադոր ժամանում։ Նշված շրջան կուղարկվեն լրացուցիչ վերահսկողության ուժեր և բժիշկներ։ Միջազգային կազմակերպությունները ջուր և սնունդ կհատկացնեն։








































