Վենեսուելացի ընդդիմադիր, քաղաքային ոստիկանության նախկին ղեկավար Սալվատորե Լուկեզեն պատասխանատվություն է ստանձնել Կարակասում դրոններով նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձ կազմակերպելու համար։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Հարցազրույցում Լուկեզեն հայտարարել է, որ գործել է հակակառավարական ակտիվիստների շարժման հետ միասին, որը Վենեսուելայում հայտնի է «Դիմադրություն» անվամբ։
«Մենք հստակ նպատակ ունեինք, սակայն 100 տոկոսով այն չկարողացանք իրականցնել։ Այդ պատճառով զինված պայքարը կշարունակվի»,-ասել է նախկին ոստիկանը՝ հավելելով, որ հանրահավաքի ժամանակ դրոնների հարձակումը Մադուրոյի վրա զինված հարձակումների մի մասն է։











































