Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ հավատում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ չի տա ԱՄՆ տարածքում օտարեկրյա առաջնորդի դեմ մահափորձ կազմակերպել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Վենեսուելայի առաջնորդն ԱՄՆ-ի և Կոլումբիայի առաջնորդներին կոչ է արել բացահայտել կապերը նրանց հետ, որոնք ծրագրել են հարձակումը։ Վենեսուելայի իշխանությունների տվյալներով՝ նրան բնակվում են Կոլումբիայում և ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։
«Հավատում եմ Դոնալդ Թրամփի բարի կամքին, որ նա ԱՄՆ տարածքում այնպիսի երկրների, ինչպիսին Վենեսուելան է, օտարեկրյա քաղաքացիների և ռազմական առաջնորդներին դեմ մահափորձ թույլ չի տա»,-հայտարարել է Մադուրոն։
Օգոստոսի 4-ին Մադուրոյի դեմ մահափորձ է իրականացվել։










































