Դուբայում Lamborghini Huracan վարձակալած բրիտանացի զբոսաշրջիկը մոտ երեք ժամում 33 անգամ տուգանվել է. տուգանքի ընդհանուր գումարը կազմել է մոտ 48 հազար դոլար: Այս մասին հաղորդում է National-ը:
25-ամյա անգլիացին երկու օրով վարձակալել է ավտոմեքենան՝ վճարելով 1,2 հազար դոլար: Չնայած տուգանքի չափին՝ զբոսաշրջիկը օրենքով կարող է քել ԱՄԷ-ի տարածքը:
ԱՄԷ-ի օրենքների համաձայն՝ երկրի ոչ քաղաքացի բնակիչները կարող են հեռանալ երկրից միայն բոլոր տուգանքները վճարելուց հետո, սակայն այս օրենքը չի վերաբերում զբոսաշրջիկներին:









































