Հազարավոր ինդոնեզիացիներ փորձել են Գինեսի ռեկորդ սահմանել։ Նրանք հավաքվել են Ինդոնեզիայում ամենատարածված պոչո–պոչո պարին։ Միջոցառումը նվիրել են Ասիական խաղերին, որոնք մեկնարկելու են այս ամիս։

8 կիլոմետր երկարությամբ տարածքում, Ջակարտայի գործարար շրջանում, ավելի քան 65 հազար մարդ է հավաքվել։ Նրանք պարել են ճանապարհի վրա, որը ոչ աշխատանքային օրերին հետիոտնի ճանապարհի է վերածվում։

Մասնակիցներն ասել են, որ ցանկանում են առաջ մղել ինդոնեզիական մշակույթի գեղեցկությունը։











































