Ռուսական Սու-35 կործանիչը տեխնիկական բնութագրմամբ գերազանցում է արևմտյան կրկնօրինակներին։ Այս մասին գրում է National Interest-ը։
Նշվում է, որ Սու-35-ը համադրելի է չորրորդ սերնդի լավագույն արևմտյան կործանիչների հետ, սակայն հինգերորդ սերնդի կործանիչների հետ մրցակցելու հնարավորությունը դեռ կասկածներ է հարուցում։
Ռուսական կործանիչի առավելությունների շարքում նշվում է օդային մարտում գերակտիվությունը․ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների հետ միասին այն Սու-35-ին կօգնի խուսափել հակառակորդի հրթիռներից։ Իսկ Սու-35-ին դեմ առ դեմ հանդիպելիս F-35-ը լուրջ խնդիրներ կունենա։
Սու-35-ն ունի հուսալի «երկրային» ռադարներ, բորտային որոնողա-հետևողական համակարգ և պասիվ ալեհավաքային ցանցով ռադարներ։ Սակայն այդ տեխնոլոգիաները կատարյալ չեն։










































