Wednesday, 08 05 2024
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

Հարսանիքը «կհարամեմ». Չախոյա՛ն, քննչական տակտիկադ գլխիդ կպնի

Կոռուպցիայի դեմ արդյունավետ և արագ պայքար սկսելու համար նախ պետք է ինքնամաքրվեն իրավապահ մարմինները, որոնց շատ ներկայացուցիչներ սովոր են շինծու գործերով մարդկանց բանտերը լցնել…

Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Արթուր Չախոյանը «Սասնա ծռերից» 11-ի գործով մեղադրողներից է: Նա նաև լուսացույցի տակ տեղի ունեցած հրմշտոցին ականատես եղած Նարեկ Թադևոսյանի վերաբերյալ մեղադրանքի համահեղինակն է, ում ամեն գնով ուզում են կալանավորել…

Բայց սարսափեցի, երբ տեղեկացա, որ Արթուր Չախոյանը ԵՊՀ-ում է դասավանդում, իսկ գիտական հետաքրքրությունների շրջանակը կրիմինալիստիկական տեխնիկան է, քննչական տակտիկան, հատուկ գիտելիքների հիմնախնդիրները, դատական փորձաքննությունների տեսությունը…

Այժմ՝ըստ էության. ամեն ինչ սկսվել է նրանից, որ հորեղբոր որդիներ Նարեկ և Հովհաննես Թադևոսյանները 2017թ. հունվարի 30-ին ավտոմեքենայով մարզից եկել են Երևան՝ օրեր անց կայանալիք Հովհաննեսի հարսանիքի համար գնումներ կատարելու:

Գործն ավարտել են և հետդարձի ճանապարհին, կարմիր լույսի տակ ընկել են մի թեթև հրմշտոցի պատմության մեջ: Բախտները չի բերել, որ գործը հայտնվել է հսկող դատախազ Ա. Չախոյանի մոտ. նա, հավանաբար «գործի դնելով» իր պատկերացրած կրիմինալիստիկական տեխնիկան, քննչական տակտիկան, մեկրոպեանոց հրմշտոցը «կարկատել է տվել» քննիչին, դարձրել որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն, առանձնացրել, որ հատիկ-հատիկ դատի հորեղբոր որդիներին:

Հովհաննես Թադևոսյանի վերաբերյալ մեղադրանքը, նախաքննության օրինականությունը հսկող դատախազ Չախոյանը տվել է դատախազ Մ. Նալբանդյանին, որ տանի դատարան և պաշտպանի այն, իսկ Նարեկինը թողել է… որ հետո զբաղվի:

Միջադեպի օրը՝ հունվարի 30-ին, անչափահաս Արամ Սարգսյանի հաղորդման հիման վրա Ոստիկանության Կենտրոնականի բաժնում Նարեկից մի բացատրություն են վերցրել կատարվածի վերաբերյալ:

Նարեկ Թադևոսյանը տվել է բացատրություն, որտեղ ընդունել է, որ փայտով հարվածել է տուժող Ա. Սարգսյանին, սակայն , ըստ Նարեկի պաշտպանի, առկա է փաստական տեղեկություն առ այն, որ նման փաստական հանգամանք չի եղել, դա քննիչի թելադրանքով արձանագրվել է Ն. Թադևոսյանի կողմից, քանի որ քննիչը սպառնացել է Հ. Թադևոսյանի հարսանիքի նախօրեին կալանավորել երկուսին:

Նարեկը շփոթմունքից և եղբոր հարսանիքը «չհարամվելու» մտահոգությունից գրել է անհայտ տեղից գործում հայտնված փայտի մասին: Դեպքից 9 օր անց քրգործ են հարուցել ՀՀ քր.օր.-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, սակայն Նարեկին ոչ դատավարական կարգավիճակ են տվել, ոչ զգուշացրել կամ ստորագրություն են վերցրել բնակության վայրից չհեռանալու մասին: Պարզապես «մոռացել են» նրա մասին 3 ամիս՝ նրան տալով հեռանալու հնարավորություն, իսկ իրենց՝ կալանավորման կեղծ առիթ:

Քանի որ քննչական մարմինը օրենքով չի արգելել նրա տեղաշարժը, միջադեպից մոտ մեկուկես ամիս անց Նարեկը բացակայել է իր բնակության վայրից…

Այդ ընթացքում Հովհաննեսի մասով գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (Երևան քաղաքի դատարան):

Դատավոր Մնացական Մարտիրոսյանն էլ քննել-քննել է Հովհաննեսի վերաբերյալ գործը ու գտել, որ մեղադրանքի տակ այն հաստատող ապացույց գրեթե չկա:

Նախկինում անդրադարձել ենք այս գործին. հիշեցնենք հանգամանքները՝ հասկանալու համար, թե դատախազներն ինչից ինչ են սարքել:
Նախաքննության մարմինը հիմնավորված է համարել հետևյալը.
«Մեղադրյալ, Կոտայքի մարզի բնակիչ, 08.07.1995թ. ծնված Հովհաննես Թադևոսյանը, իր հորեղբոր որդի, գործով մյուս մեղադրյալ Նարեկ Թադևոսյանի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն. Թադևոսյանի հետ, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են Արամ Ավագի Սարգսյանի հետ, որի ընթացքում, խմբի մյուս մասնակցի` Ն. Թադևոսյանի հետ, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա. Սարգսյանի մարմնի տարբեր հատվածներին, ինչից հետո շարունակելով դիտավորյալ կերպով խախտել հասարակության նկատմամբ հարգանքի դրսևորման տարրերը, հասարակության մյուս անդամների ներկայությամբ, գործով մեղադրյալ Ն. Թադևոսյանը իր մեքենայի սրահից հանել է որպես զենք օգտագործվող փայտյա ձողը և հարվածել Ա. Սարգսյանի գլխի ձախակողմյան հատվածին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ` գլխի ձախից քունքածոծրակագագաթային շրջանի սալջարդ վերքի, ձախ ականջախեցու, ձախ բազկի, աջ սրունքի շրջանների արյունազեղումների ձևով:»

Վերոհիշյալ արարքի կատարման համար Հովհաննես Թադևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` հիմնավորված համարելով, որ նա «2017թ. հունվարի 30-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենքի դիմացի հատվածում, խմբի կազմում, կատարել է խուլիգանություն»:

Հետո այդ մեղադրանքից նույնիսկ տուժող կողմն է զարմացել:
Անչափահաս տուժող Արամ Ավագի Սարգսյանի նախաքննական ցուցմունքն այսպես է արձանագրվել. «…Երբ լուսացույցի վրա միացել է կանաչ լույսը, փորձել է անցնել փողոցը, սակայն անցման դիմաց կանգնած է եղել սև գույնի «Ջիպ» մոդելի ավտոմեքենա, որի վարորդը հեռախոսով խոսելիս է եղել: Այդ ավտոմեքենայի վարորդը մեկ եկել է առաջ, մեկ՝ արգելակել, այնպես, որ մեքենայի դիմացի հատվածը դիպել է իր ոտքին: Այդ պատճառով ինքը դիտողություն է արել վարորդին: Դրանից վրդովված, մեքենայի հետևի նստատեղին նստած մեկ այլ երիտասարդ իջել է մեքենայի սրահից, մոտեցել իրեն, և իրենց միջև քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում այդ տղան ընկել է ասֆալտին, իսկ ինքը՝ նրա վրա: Երբ փորձել է բարձրանալ, այդ ժամանակ բութ առարկայի հարված է զգացել գլխի հատվածում, որից հետո կրկին ընկել է ասֆալտին, քանի որ գլխից արյուն է հոսել: Իրեն ծեծելուց հետո այդ անծանոթ տղաները նստել են իրենց մեքենան և հեռացել: Պատահական անցորդներից մի քանիսը իրեն օգնություն են ցույց տվել, նրանցից մեկը, որին չի ճանաչել, իրեն է տվել փայտի կոտրված կտոր և ասել, որ դրանով են իր գլխին հարվածել այդ տղաները: Ինքը կոնկրետ չի տեսել իր գլխին փայտի կտորով հարվածողին, բայց կարծում է, որ դա կատարել է մեքենայի վարորդը, քանի որ հետևի ուղևորը ընկած է եղել ասֆալտին…»:

Առաջադրված մեղադրանքում Հովհաննես Թադևոսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքում նշել է, որ «.30.01.2017թ., ժամը 13:30-ի սահմաններում, հորեղբոր որդու` Նարեկ Թադևոսյանի հետ, վերջինիս «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով… նշված վայրում առկա հետիոտնային անցման մոտ` ճանապարհը զիջել են մի քանի անցորդների, իսկ երբ անցորդների խումբը անցել է փողոցը, Ն.Թադևոսյանը ցանկացել է շարժվել, սակայն մեկ երիտասարդ տղա և մեկ աղջիկ նույնպես ցանկացել են անցնել փողոցը` լուսացույցի կարմիր լույսի ներքո: Չնայած այդ հանգամանքին՝ Ն. Թադևոսյանը նրանց նույնպես զիջել է ճանապարհը: Անցնելով հետիոտնային անցումը՝ այդ երիտասարդ տղան առանց որևէ հիմքի անպատվել է իրենց` մեքենան անկանոն վարելու համար: Այդ ժամանակ ինքն իջել է մեքենայից, մոտեցել այդ տղային և առաջարկել հանդարտվել և շարունակել ճանապարհը, որից հետո պտտվել և քայլել է դեպի մեքենան, որ նստի, սակայն այդ երիտասարդը եկել է իր հետևից և շարունակել անպատիվ արտահայտություններ հնչեցնել՝ հրելով իրեն, որից ինքը հավասարակշռությունը կորցրել է և վայր ընկել ասֆալտին, իսկ այդ տղան՝ իր վրա: Հրելով այդ տղային՝ բարձրացել է վեր, և նստելով մեքենան՝ հեռացել են, իսկ Ն.Թադևոսյանը միջադեպի ժամանակ մեքենայի սրահից չի իջել և որևէ գործողություն չի կատարել:»

Սակայն դատարանը հետազոտել է գործի նյութերը և պարզել, որ դրանց մի մասը նախաքննության մարմինը մեղադրական եզրակացության մեջ ներկայացրել է՝ նշելով իրականում դրանցում չարտացոլված փաստեր և չհայտնված տեղեկություններ:

Տուժող Ա. Սարգսյանը 2017թ. փետրվարի 13-ին ցուցմունք է տվել այն մասին, որ ավտոմեքենայի վարորդը ձեռքով երկու անգամ և մեկ անգամ մահակով հարվածել է իրեն, իսկ ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած երիտասարդն իրեն չի հարվածել: Ավելին՝ ինքն է նրան հարվածել, քանի որ ենթադրել է, որ նա նույնպես կարող է հարվածել: Վարորդի հարվածների հետևանքով ընկել է այդ երիտասարդի վրա: Հայհոյանքներ չեն եղել:
2017թ. մարտի 30-ին և ապրիլի 21-ին քննիչը տուժողին լրացուցիչ հարցաքննել և նույն հարցն է ուղղել, սակայն տուժողը կրկին հաստատապես չի պնդել, որ ուղևորն իրեն հարվածել է:
2017թ. մայիսի 13-ին տուժողի և ամբաստանյալի առերես հարցաքննության ժամանակ տուժողը հայտնել է, որ Հովհաննես Թադևոսյանին տեսնում է առաջին անգամ, միջադեպի ժամանակ իրեն երկու անգամ ձեռքով հարվածել է ավտոմեքենայի վարորդը, ինչի հետևանքով ընկել է ավտոմեքենայից իջած ուղևորի վրա: Իր հետ առերեսվողին չի հիշում և հաստատել կամ հերքել չի կարող այն հանգամանքը, որ իր հետ նա վիճաբանել է:
Առանց հաշվի առնելու վերոհիշյալ հանգամանքները` մեղադրական եզրակացությունում նշվել է՝ իբրև թե տուժողը ցուցմունք է տվել և առերես պնդել է, որ վարորդի կողմից իրեն հարվածելուց հետո ավտոմեքենայի հետևի նստատեղին նստած մեկ այլ երիտասարդ մոտեցել է իրենց և մասնակցել է քաշքշուկին:

Վկա Մ. Ավագյանը հարցաքննվելով Հ. Թադևոսյանին առերես՝ հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքներից և հայտնել է, որ Հ. Թադևոսյանին չի ճանաչում, իրականում ականատես է եղել ավտոմեքենայից իջած մի երիտասարդի և տուժողի միջև քաշքշոցին, որից հետո ինքը և անցորդներն աղմկել են :

Քննիչը մեղադրական եզրակացությունում արձանագրել է, իբրև թե վկա Մ. Ավագյանն իր նախաքննական ցուցմունքը պնդել է…

Մեղադրական եզրակացությունում որպես ապացույց ներկայացնելով դեպքի վայրի զննության արձանագրությունը՝ քննիչը նշել է, իբրև թե տուժողը դեպքի վայրը մատնացույց անելով` հայտարարել է, որ «նշված վայրում 2017թ. հունվարի 30-ին, ժամը 13:30-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ «Ջիպի» վարորդը և ուղևորը իրեն ծեծի են ենթարկել», սակայն իրականում տուժողը նման բան չի հայտարարել, և արձանագրությունում այդպիսի տեղեկություններ առկա չեն :

Մեղադրող կողմը փաստերը խեղաթյուրելու այս մեթոդով արձանագրել է նաև մյուս վկաների ցուցմունքները, որոնցում փայտով հարվածելու մասին չկա կոնկրետ և հստակ տեղեկատվություն: Դեպքի վայրում ոչ ոք չի տեսել փայտով հարվածելը, բայց ինչ-որ մեկը նման հիմարություն է դրել շրջանառության մեջ, որ վկաներն ասեն՝ լսել են…

Դատարանը դեպքի վայրի զննության արդյունքում պարզել է նաև, որ այնտեղ առկա են երեք տեսագրող սարքեր, սակայն դեպքի տեսագրությունները չեն հետազոտվել և դատարանին չեն ներկայացվել` առանց որևէ պատճառաբանության…

Այդուհանդերձ մեղադրողը Հովհաննես Թադևոսյանի համար պահանջել է 1 տարի 6 ամիս ազատազրկում: Սակայն առաջին ատյանի դատարանը 18.12.2017թ. դատավճռով արդարացրել է նրան: Մեղադրողի բողոքով Վերաքննիչ քրեական դատարանը 29.05.2018թ. որոշմամբ դատապարտել է տուգանքի: Այժմ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է բերել այդ որոշման դեմ՝ արդարացման դատական ակտը ուժի մեջ թողնելու համար:

Միաժամանակ պաշտպանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին Նարեկի խափանման միջոցի հարցով՝ մատնանշելով նշյալ դատական ակտի վերաբերելի որոշ հանգամանքներ:

10.05.2017թ. որոշմամբ Նարեկը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար, և հայտարարվել է հետախուզում: Նույն օրը դատարանը Ն. Թադևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը:

Պաշտպան Ս. Սաֆարյանը գլխավոր դատախազին ուղղված միջնորդության մեջ խնդրել է վերացնել Ն. Թադևոսյանի նկատմամբ հետախուզումը և փոփոխել խափանման միջոց կալանավորումը: Եվ միջնորդության հիմքերը, հիմնավորումները և պահանջը քննության առնելիս խնդրել է հաշվի առնել հետևյալ հանգամանքը.
Արդյոք առկա՞ է հիմնավոր կասկած առ այն, որ Ն. Թադևոսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, և արդյոք նրա նկատմամբ հայտարարված հետախուզումն օրինակա՞ն է, թե՞ ոչ:

Խնդրել է հաշվի առնել 30.01.2017թ. Նարեկ Թադևոսյանի կողմից բացատրություն տալու հանգամանքները՝ փայտով հարվածելու վերաբերյալ, երբ նման փաստական հանգամանք չի եղել, դա քննիչի թելադրանքով արձանագրվել է Ն. Թադևոսյանի կողմից, քանի որ վերջինը սպառնացել է Հ. Թադևոսյանի հարսանիքի նախօրեին կալանավորել երկուսին:

Քրգործը հարուցվել է 2017թ. փետրվարի 8-ին: Դրանից հետո Նարեկը չի կանչվել հարցաքննության, չի ունեցել դատավարական կարգավիճակ, ինչը հնարավորություն է տվել նրան չսահմանափակել իր ազատությունը: 2017թ. մարտ-ապրիլ ամիսներին նա հատել է ՀՀ սահմանը, իսկ մեղադրյալ է ներգրավվել մայիսի 10-ին, երբ արդեն ՀՀ-ում չի գտնվել, որից հետո նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով հայտարարվել է հետախուզում:

Այսինքն՝ Նարեկը մինչ այդ է հատել սահմանը և չէր կարող իմանալ իրեն մեղադրյալ ներգրավելու մասին, բայց այլ կլիներ իրավիճակը, եթե նա որոշեր մեկնել ավելի ուշ՝ մայիսի 10-ից հետո:

Մինչդեռ քննիչը 10.05.2017թ. «կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար միջնորդություն հարուցելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ «մեղսագրվող հանցավոր արարքը կատարելուց հետո Ն. Թադևոսյանը խուսափել է քննությունից, իսկ նրա գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել… հետևաբար 10.05.2017թ. որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Պաշտպանական կողմը գտնում է, որ անհիմն է այդ պնդումը, քանի որ Նարեկը քրգործ հարուցվելուց հետո դեռևս մեկ ամիս գտնվել է Հայաստանում, իր բնակության վայրում: Եթե խուսափեր՝ ավելի շուտ կհեռանար: Մինչդեռ նա չի ունեցել մնալու որևէ պարտավորվածություն:

Սակայն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Ս. Պողոսյանը հայտնել է պաշտպանական կողմին, որ ամբողջությամբ մերժվել է միջնորդությունը:

Այսինքն՝ դատախազությունն ուզում է առնվազն անբավարար ապացույցների պարագայում ամեն գնով բանտում փակել մի երիտասարդի, ով այսօրվա զինվորն է, վաղվա քաղաքացին…

Բա չասե՞մ՝ գլխներիդ կպնի հարսանիք «հարամելու» և այլ մանիպուլյացիաներ անելու ձեր քննչական տակտիկան, Չախոյան…

Հետաքրքիր է՝ այդ տակտիկայով քանի՞ մարդու ճակատագիր է խեղվել մինչ օրս, և դեռ քանի՞ ուսանող կարող է դուրս գալ ԵՊՀ-ից՝ քննչական այսպիսի տակտիկայով շարունակելու դասախոսի գործը…
Հուսանք, որ այդպես չի լինի, դատախազությունն էլ կսկսի զբաղվել ոչ թե հանցագործությունների իմիտացիայով, այլ իրական հանցագործություններով, որոնք այնքան շատ են թավշյա հեղափոխությունից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում