Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մեկնում է Վերին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից, նախարարը Վերին Լարս է մեկնում ՀՀ վարչապետի հանձնարարությամբ:
Նախարարությունից փոխանցում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:








































