Հոլիվուդյան դերասանուհի Քեթրին Զետա-Ջոնսը արդեն 20 տարի է՝ ամուսնացած է 73-ամյա հայտնի դերասան Մայքլ Դուգլասի հետ:
Instagram-ի իր էջում 48-ամյա դերասանուհին որոշել է ցուցադրել ամուսնու հետ արխիվային լուսանկար:

«Իմ ապագա ամուսնու հետ առաջին հանդիպումը Դյուվիլի կինոփառատոնում: Չեմ հիշում՝ ինչի մասին էր նա խոսում»,- լուսանկարը մակագրել է Քեթրինը:
Քեթրինը և Մայքլը 2 տարի հանդիպել են մինչև իրենց հարսանիքը 2000թ.: Այդ նույն թվականին լույս աշխարհ է եկել նրանց առաջին երեխան՝ Դիլան Մայքլ Դուգլասը: 2003 թվականին զույգը դուստր է ունեցել՝ Քերիս Զետա Դուգլասը:







































