ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել են վերականգնել նրա կողմից փոփոխության ենթարկված անօրինական ներգաղթյալների արտաքսման պաշտպանությունը, որոնք ԱՄՆ են մեկնել անչափահասների հետ (Deferred Action for Childhood Arrivals, DACA):

Կոլումբիա շրջանի դաշնային դատավոր Ջոն Բեյթսը հրապարակել է համապատասխան վճիռը, որը հասանելի է այդ հաստատության էլեկտրոնային բազայում:
25-էջանոց փաստաթղթում դատավորը նշել է, որ ծրագրի դադարեցումը, որը նախաձեռնել էր նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, «անօրինական է և հակասահմանադրական»: Բեյթսը նշել է, որ ներկա իշխանությունները չեն կարողացել իրեն ժամանակին պարզաբանել DACA-ի չեղարկման մասին որոշումը. այդ մասին նա խնդրել էր այս տարվա ապրիլին:

Կալիֆոռնիայի ևՆյու Յորքի դատավորները ավելի վաղ ևս նման որոշումներ են ներմուծել: Սակայն նրանք միայն կառավարությանը պարտավորեցնում են շարունակել ընդունել հայցեր արտասահմանցիների համար: Բեյթսն ավելի հեռու է գնացել և վճռել է վերականգնել ծրագիրը ամբողջ ծավալով:












































