Wednesday, 08 05 2024
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը

Քննչական փողային խաղեր Սաշիկի դեմ՝ տուժողին վնաս տալու հաշվի՞ն

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանին վերագրվող սպանության փորձի  գործով զբաղվող քննիչների բուն նպատակը կարծես նրա հորից՝ Սաշիկ Սարգսյանից փող պոկելն է՝ «օգտագործելով» մեկ անգամ արդեն տուժած Ա. Ղևոնդյանի կարգավիճակն ու ցուցմունքը:

Քննչական մարմինը կարծես ի սկզբանե նպատակ չի ունեցել նրան տուժող ճանաչելու կամ դատավարական կարգավիճակ տալու, բայց համոզել է, գործերից կտրել և Սոչիից բերել Հայաստան՝ միայն նրանից վերցրած ցուցմունքը Հայկ Սարգսյանի, Սաշիկ Սարգսյանի և երևի թե էլի ինչ-որ անձանց դեմ օգտագործելու համար՝ հավանաբար ոմանց գումարային և այլ պահանջները բավարարելու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու համար:

Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ ավելի վաղ տարածած հաղորդագրության՝ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թ. ապրիլի 1-ին հրազենային վնասվածք ստանալու իրական հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Դավիթ Սիմոնյանը՝ հրազենային վնասվածքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց էր տեղափոխվել 2007 թվականի ապրիլի 1-ին՝ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դ.Սիմոնյանին:

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի մայիսի 28-ին որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:

Նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ 2018 թ. հուլիսի 3-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին` նախաքննություն կատարելու նպատակով։ Նույն օրը քննիչն այն վարույթ է ընդունել և ձեռնարկել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դ.Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։

Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քր. օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Այժմ Հայկ Սարգսյանը կալանավորված է, նախաքննությունը շարունակվում է, բայց կարծես այն ընթանում է դատավարական կարգի խախտումներով…

Բանն այն է, որոշակի հանգամանքներում հանցանքն իր վրա վերցրած Արթուր Ղևոնդյանը Սոչիում զբաղված է եղել իր անձնական սոցիալական խնդիրները հոգալով, և երբ իրավապահները նրան փոխանցել են, որ Դավիթը նոր ցուցմունք է տվել 11 տարի առաջ կատարված սպանության փորձի վերաբերյալ և ինքն էլ պետք է գա ցուցմունք տա, Արթուր Ղևոնդյանը զայրացել է: Չի ցանկացել այդ պահին իրեն անհրաժեշտ աշխատանքը թողնել՝ գալ.  Նույնիսկ նեղվել է, որ 11 տարի անց տուժող Դավիթ Սիմոնյանը որոշել է նոր ցուցմունք տալ դեպքի մասին, որից  նաև ինքն է տուժել…

Բայց արի ու տես, որ որոշակի շահագրգռվածություն ունեցող  անձինք նրան համոզել, բերել են, կարծես թե գլխի գցել, որ կարող է նաև բարոյական վնասի փոխհատուցում ուզել՝ սլաքներն  ուղղելով Սաշիկ Սարգսյանի դեմ:

Թե ինչ է եղել հետո և ինչ դատավարական խախտումներ են թույլ տրվել նախաքննական մարմնի կողմից, հավանաբար  անդրադառնալու կարիք կունենաք առաջիկայում, բայց «Լակմուս»-ի տեղեկություններով՝ Արթուր Ղևոնդյանը Հայկ Սարգսյանի դեմ որևէ պահանջ չի ներկայացրել, իսկ թե ովքեր, ում համար ինչ հարց են լուծել կամ լուծելու երկրորդ ՝անկարգավիճակ տուժողի ցուցմունքով, կփորձենք պարզել առաջիկայում … Մի բան պարզ է, որ Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո, ազատության մեջ հայտնվեց  Դավիթ Սիմոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում