Սոցցանցի օգտատերերին բարկացրել է Քիմի պահվածքը: Օրեր առաջ սոցցանցում հրապարակվեց մի տեսանյութ, որտեղ Քարդաշյան քույրերը իրենց զարմանքն են արտահայտում Քիմի նիհարության վերաբերյալ: Քիմը հպարտորեն նշում է, որ նիհարել է մինչև 54 կգ:

Օգտատերերի կարծիքով՝ այդպիսով աստղը հավանություն է տալիս անառողջ կենսակերպին՝ բացասաբար ազդելով հատկապես անչափահաս երկրպագուների վրա:

«Քույրերը նրան ասում են, որ անորեքսիկ տեսք ունի, իսկ նա շնորհակալություն է հայտնում հաճոյախոսության համար. ես ցնցված եմ»,- գրել է օգտատերերից մեկը:

Դրանից հետո Քիմը նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա ավելի նիհար տեսք ունի:







































