ԵՄ-ն նվազեցրել է ռուսական գազից կախվածությունը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները՝ գրում է focus.ua-ը:
Բնական գազի ներմուծման ծավալների նվազեցման մասին որոշումը, ըստ Յունկերի, արդյունք էր մայիսի 17-ին Սոֆիայում ԵՄ և Արևմտյան Բալկաններ գագաթաժողովի արդյունքի:
Խոսելով Թրամփի հետ բանակցությունների մասին՝ Յունկերը հայտարարել է, որ «քննարկումը հիմնված է եղել թվերի վրա, թվերը կարևոր են»:












































