Մարդկային հարաբերությունների ու մարդկանց տեսակների սահմանները երբեմն նաև ծխով են գծվում՝ սիրելի սրճարանում ու ռեստորանում, անգամ տանը տարանջատելով ծխողներին չծխողներից, և եթե ոտքդ կես քայլ «ծխացող» կողմ դնես, ճակատային, նաև՝ թոքաբար բախվում ես անխնա ծխածածկույթի։ Բայց պարզվում է, որ կարելի է բաց սահմանների քաղաքականություն հռչակել և ջնջել ծխողների և չծխողների միջև գոյացած մթնոլորտային անդունդը։
Առանց կրակի ծուխ չի լինում, ծխախոտ՝ լինում է։ Եվ անգամ լինում է առանց ծուխի՝ շնորհիվ նորագույն տեխնոլոգիաների։ Իսկ նոր տեխնոլոգիաները ծխախոտի արդյունաբերության մեջ կիրառում է Philip Morris International-ը։

Հայաստանում ներկայացված IQOS՝ heat-not-burn սկզբունքով գործող սարքը, այրելու փոխարեն տաքացնում է թութունը, ինչի արդյունքում առաջանում է ոչ թե ծուխ, այլ գոլորշի։ Այրումը տաքացումով փոխարինելու արդյունքում արտազատվում են զգալիորեն ավելի ցածր մակարդակի վնասակար միացություններ։ Թութունի տաքացման հետևանքով առաջացած գոլորշին արագ տարալուծվում է օդում՝ զերծ պահելով օգտագործողին կպչուն, տհաճ հոտից: IQOS-ը նաև երկրորդային ծխի աղբյուր չէ, այդ իսկ պատճառով շրջապատի մարդիկ չեն դառնում պասիվ ծխող՝ հարկադրված լինելով հագուստի վրայից մաքրել մոխրի մնացորդները:
IQOS-ն իրենից ներկայացնում է սնուցող սարք՝ ընդամենը սմարթֆոնի չափ, և «մոդերն մուշտուկ»՝ հատուկ բռնիչ, որի մեջ տեղադրվում է ծխախոտային գլանակը ու տաքացվում։ Այս տարբերակով թութունի սպառումը չի «համեմվում» ծխով։ Բացի դրանից, սարքն ապահովում է և հսկում է անհրաժեշտ ջերմաստիճանը։ Հետազոտությունները փաստում են, որ այս տեխնոլոգիան թույլ է տալիս մոտավորապես 90-95 տոկոսով նվազեցնել արտազատվող վնասակար նյութերի մակարդակը՝ պահպահնելով նիկոտինի չափը։
Սարքը ստեղծելու համար ընկերությունն արդեն իսկ ներդրել է շուրջ երեք միլիարդ դոլար։ Այն արդեն ակտիվ տարածվում է Բրիտանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում։ Ընկերությունը փորձում է ծխախոտային կարծրատիպեր կոտրել՝ ժամանակավրեպ դարձնելով հայտնի դարձվածքները, բայց օգնելով պահպանել ամենակարևորը՝ առողջությունը։ Եվ որոշ ժամանակ անց «մի ծուխ քաշե՞մ» և «կրակդ կտա՞ս» հարցադրումները կփոխարինվեն մեկով. «IQOS-իդ լիցքավորիչը կփոխանցե՞ս»։










































