Բրիտանական Լիդս քաղաքում բնակվող զույգը 8 տարվա կալանքի է դատապարտվել՝ փորձելով բռնի կերպով ամուսնացնել դստերը։ Այս մասին հաղորդում է The Independent-ը։
Ամուսինները խորամանկությամբ փորձել են աղջկան ամուսնացնել իրենց հարազատի հետ։ 2016-ին ծնողները երեխաներին ասել են, որ մեկնում են Բանգլադեշ՝ հարազատների մոտ հանգստանալու։ Հեռավոր գյուղերից մեկը ժամանելով՝ նրանք 18-ամյա աղջկան հայտարարել են, որ զարմիկի հետ պետք է ամուսնանա։
Աղջկա մերժումից հետո հայրը սպառնացել է կտրել նրա կոկորդը և մասերի բաժանել։
Աղջիկը կարողացել է կապ հաստատել Դաքայում գտնվող բրիտանացի դիվանագետների հետ։ Վերջիններն, իրենց հերթին, տեղի իշխանությունների օգնությամբ, նրան անվտանգ տեղ են տարել։
2018-ի մայիսին ծնողներին մեղավոր են ճանաչել բռնի ամուսնություն կազմակերպելու, ինչպես նաև բռնության, սպառնալիքի և պարտադրանքի մեջ։










































