Wednesday, 08 05 2024
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա

Հայաստանի տնտեսական զարգացման համար անհրաժեշտ է 7-8 միլիարդ դոլար․ ներդրումների ի՞նչ աղբյուրներ կան

Ըստ  Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի՝ Հայաստանին  կայուն և նորմալ  տնտեսական զարգացում ապահովելու համար 3-4 տարվա ընթացքում անհրաժեշտ է 7-8 միլիարդ դոլար՝ կախված այն հանգամանքից, թե տնտեսական զարգացման ինչ մոդել ենք նախընտրում։

«Եթե այսքան գումար կարողանանք առանց  շատ ուշացնելու՝ առնվազն գոնե 2-3 կամ 4 տարվա ընթացքում ներդնել, ապա մենք կունենանք  բավականին նորարական տնտեսություն և այս տնտեսությունն իր արդիականություն առնվազն 5 և ավել  տարիներ  կպահպանի, հետո, իհարկե, աստիճանաբար կարիք կլինի որոշակի  արդիականացումներ անել։ Երբ  խոսում ենք ներդրումների մասին, ապա չպետք է հասկանանք միայն բիզնեսում, տեխնոլոգիաների կամ շենք-շինությունների մեջ ներդրումներ անելը, որովհետև  միայն այդ ձևով տնտեսությունը չի կարող զարգանալ, հակառակը՝ կհայտնվի  դիսբալանսի մեջ, այլ  ներդրումներ է  անհրաժեշտ անել նաև այլ ոլորտներում, օրինակ՝ կրթության մեջ, առողջապահության մեջ, լոգիստիկ կենտրոնների մեջ, ենթակառուցվածքների զարգաման մեջ, ներմուծման-արտահանման ընդլայնման մեջ և այլն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց Գագիկ Մակարյանը։

Վերջինս  Հայաստանի տնտեսության մեջ այսպիսի ներդրումներ  ներգրավելու  չորս աղբյուր է մատնանշում․ «Առաջինը՝ ներքին ներդրումներ, որոնք կարող են կատարել տեղական արտադրողները, տեղացի գործարարները, երկրորդը՝ օտարերկրյա ներդրումները, որը պետք է գեներացվի  շատ հզոր մասշտաբով , երրորդը՝  ատկատների, կոռուպցիայի և ստվերի դեմ պայքարը,  որն իր հերթին  կարող է  ստեղծել լրացուցիչ եկամուտներ,  իսկ չորրորդ աղբյուրը Սփյուռքն է, որի հետ, սակայն, պետք է փորձել ճիշտ աշխատել, Սփյուռքին  չպետք է խաբել կամ համոզել , այլ նրանց հարկավոր է շահագրգռել, այսինքն՝ Սփյուռքին կարելի է մասնակից դարձնել տարբեր ծրագրերի, անհատույց տրամադրել լքված համայնքային շինություններ կամ տարածքներ, որոնք կարելի կլինի վերականգնել  և այլն»։

Այս համատեքստում  բանախոսն անդրադարձավ նաև նրան, թե Սփյուռքի հատկապես  որ երկրներից կարող ենք  ներդրումներ ակնկալել։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում