ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները կմնան այն տեսքով, ինչպիսին գործում են տվյալ պահին։
Սակայն Սպիտակ տան ղեկավարը հիասքանչ է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս Հելսինկիում կայացած հանդիպումը։
«Ես կարծում եմ դա հիասքանչ հանդիպում էր»,-ասել է Թրամփը։
Թրամփ-Պուտին հանդիպումը տեղի է ունեցել Հելսինկիում, հուլիսի 16-ին։






































