Wednesday, 08 05 2024
Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված իրավիճակը չի քննարկվել
Վստահ եմ՝ քննարկելու ենք երկուստեք կարևոր հարցեր. կայացել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը
Երևանը փորձում է լեզու գտնել Բաքվի բարեկամների հետ
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Հրաչյան ընկած էր գետնին՝ ամբողջությամբ արյան մեջ, աջ ոտքը կտրված…». «Սանիտեքի» մեքենան մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Արմեն Ա.-ի գործով բերված բողոքի քննությունը:

Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:

40-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրվել մահվան ելքով վրաերթի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի հուլիսի 30-ին, ժամը 22-ն անց 40-ի սահմաններում Արմեն Ա.-ն վարելով «Սանիտեկ» ընկերությանը պատկանող «Ման» մակնիշի բեռնատարը, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան պահանջներին հակասող գործողություններ: Նա մեքենան վարելով մոտ 10 կմ/ժ արագությամբ և հասնելով Երևանի Վանթյան-Բատիկյան փողոցների խաչմերուկին՝ շրջադարձ է կատարել ու բեռնատարի հետևի ձախ անվադողի շրջանով վրաերթի է ենթարկել Հովնաթան փողոցի կողմից Բատիկյան փողոցով դեպի Վանթյան փողոց գնացող հետիոտն Հրաչյա Գ.-ին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ:

Ամբաստանյալ Արմեն Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի պահին աշխատանքի մեջ էր՝ վարում էր «Սանիտեկ» ընկերության «Ման» բեռնատարը: Գտնվել է Բատիկյան-Վանթյան խաչմերուկում, զիջել է հանդիպակաց ընթացող մեքենայի, համոզվել է, որ այլ մեքենա չկա, կարող է շրջադարձ կատարել ու կատարել է: Կես րոպե անց գոռոց է լսել, որ կանգնի: Երբ մեքենան կանգնեցրել է, չի նկատել, որ տուժողը մեքենայի տակ է: Բանվորներն են կանչել, ինքը հետ է նայել, տեսել է տուժողի ոտքը մեքենայի անիվի տակ է: Մեքենան առաջ է տվել, ապա զանգել են շտապօգնություն: Ինքն ընդամենը փորձում էր ձախ շրջադարձ կատարել: Իրենց բանվորներից՝ Հայկը քայլում էր մեքենայի ձախ կողմից, իսկ Արամը կանգնած էր մեքենայի հետևի աջ ոտնակին: Ինքը չգիտի՝ ով է գոռացել, բայց ինքը գոռոցը լսելուն պես մեքենան կանգնեցրել է: Ինքը անցորդներին չի տեսել, եթե տեսներ, կթողներ, որ անցնեն: Չի կարող ասել՝ տուժողն ինչպես է ընկել իր մեքենայի տակ: Շտապօգնությունը ժամանել է մոտ քսան րոպե անց: Չի կարող ասել՝ շրջադարձից հետո իր մեքենան քանի մետր է մայթից հեռու եղել: Ինքը հայելիներով նայել ու երթևեկության համար խոչընդոտ չի տեսել: Շրջադարձ կատարելիս իր գլխավոր նպատակը եղել է կայանված մեքենաներին ու գազի խողովակներին չդիպչելը: Գազի խողովակները աջ ու ձախ կողմերում էին: Իր գերխնդիրը հանդիպակաց մեքենային զիջելն էր, ապա՝ գազի խողովակներին ու տների կտուրներին չդիպչելը, այդ պատճառով իր տեսողությունն ուղղված էր դեպի վերև, հնարավոր չէր, որ ինքը հետիոտներին չտեսներ: Ինքը «լայն շրջադարձ» է կատարել, որովհետև «նեղ շրջադարձ» հնարավոր չէր այնտեղ կատարել: Իր վարած մեքենայի լայնությունը մոտ 2,5 մետր է, երկարությունը՝ 9 մետր, փողոցի տվյալ հատվածը նեղ է, ինքն ավելի մոտ է եղել ձախակողմյան մայթին…

Տուժողի իրավահաջորդը հայտնել է, որ վրաերթից հետո ամբաստանյալը եկել է հիվանդանոց, բայց որևէ օգնություն ցույց չի տվել: Իր որդին մահամերձ էր, իսկ վրաերթ կատարած վարորդն իրենցից վճարման կտրոններ էր պահանջում՝ գումար տալու համար: Ամբաստանյալի կինն ասել է, թե իրենք գումար չունեն… Հետագայում ամբաստանյալը չի հետաքրքրվել իր որդու վիճակով, չի ցանկացել օգնել հուղարկավորության հարցում: Այն փողոցը, որտեղ վրաերթի է ենթարկվել որդին, մայթ չունի… Կազմակերպությունը, որտեղ աշխատում է Արմեն Ա.-ն, իրենց տվել է 200 հազար դրամ…

Գործով վկա Հայկ Մ.-ն՝ «Սանիտեկի» բանվոր, նշել է, որ դեպքի պահին իրենք աղբի արկղեր են դատարկել: Վարորդը խաչմերուկի վրա ցանկացել է շրջադարձ կատարել, այդ ժամանակ երկու հոգի շան հետ քայլում էին դեպի մեքենան: Մութ էր, այդ մասում ճանապարհը նեղ է: Ինքը մի պահ նայել է աղբարկղերի կողմը, հետո տեսել է, որ երկու հետիոտներից մեկը չկա: Գոռացել է: Արմենը մեքենան կանգնեցրել է: Մոտեցել ու տեսել են, որ տուժողի ոտքը անիվի տակ է: Մեքենան դանդաղ էր առաջ գնում, ինքը քայլում էր մեքենայի հետևից: Խաչմերուկի վրա Արմենը զիջել է մի մեքենայի, հետո շրջադարձ է կատարել, որ մոտենան փողոցի մյուս աղբարկղերին: Ինքը ենթադրում է, որ հետիոտները քայլելիս վիճել ու հրել են իրար… Վրաերթի պահն անձամբ չի տեսել…

Գործով վկա, «Սանիտեկի» բանվոր Արամայիս Բ.-ն հայտնել է, թե դեպքը տեղի է ունեցել «Երևան Սիթիի» հետևի մասում: Ինքը դեպքի պահին կանգնած էր «Ման» բեռնատարի հետևի աջ ոտնակին: Հանկարծ մեքենայի հետևից քայլող Հայկը գոռացել է: Արմենը կանգնեցրել է մեքենան…

Վկա Գոռ Գ.-ն հայտնել է, որ դեպքից հետո ինքն անցնում էր դեպքի վայրով: Գնացել էր «Երևան Սիթի»: Վերադարձին տեսել է, որ փողոցում մեքենա է կանգնած, կողքին մարդ է ընկած: Մոտեցել ու տեսել է, որ ընկածն իր հորեղբոր որդին է: Մոտեցել, ջուր է լցրել նրա վրա: Հորեղբոր որդին ընկած էր բեռնատարի հետևի ձախ կողմում՝ մեջքի վրա՝ մի փոքր թեքված: Նա աչքերը բաց էին, լեզուն դուրս էր եկել, ոտքերը վնասված էին, աջ ոտքը կտրված էր: Ինքը խոսել է բեռնատարի վարորդի հետ, նա ասել է, թե չգիտի՝ վրաերթն ինչպես է տեղի ունեցել:

Վկա Էդուարդ Գ.-ն դեպքից վայրկյաններ առաջ տուժողի հետ էր եղել: Նա հայտնել է, թե Հրաչյային հանդիպել է բակում: Ինքը շան հետ էր: Հրաչյային ճանապարհելուց հետո մեքենա է անցել, ինքը լսել է «ախ», երբ շրջվել, տեսել է, որ Հրաչն էր… Ինքը վրաերթը չի տեսել, բայց մեքենան տեսել է՝ այն իրենցից հետ էր, ապա անցել է իրենց: Ինքը մեքենայի մի կողմում է մնացել, Հրաչը՝ մյուս կողմում: Մեքենան հետևի անիվներով վրաերթի է ենթարկել Հրաչին: Իրենք քայլում էին Բատիկյան փողոցով՝ սեփական տների պատի տակով, ինքը՝ պատին մոտ, իսկ Հրաչը՝ ասֆալտի վրայով: Խաչմերուկում իրար հրաժեշտ են տվել: Հրաչյան ուղիղ պիտի գնար, ինքը պիտի թեքվեր: Տեսել է, որ աղբատար մեքենան շրջադարձ է կատարում: Եվ այդ պահին ձայներ է լսել: Գնացել ու տեսել է, որ Հրաչյան ընկած է գետնին՝ ամբողջությամբ արյան մեջ… Ինքը վախից բղավել է… Մարդիկ են հավաքվել, օգնություն են ցույց տվել մինչև շտապօգնության ժամանելը… Ինքը չկարողանալով նայել Հրաչյային՝ գնացել է տուն…

Ըստ դատական ակտի՝ տուժող Հրաչյա Գ.-ի «անվամբ լրացված համապատասխան բժշկական փաստաթղթերում ստացիոնար ընդունվելու պահին ալկոհոլ օգտագործած լինելու մասին վկայող օբյեկտիվ տվյալներ չկան»:

Դատարանը Արմեն Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով, դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով 2 տարի ժամանակով:

Տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր 6 միլիոն 100 հազար դրամի քաղհայցի պահանջ, որը դատարանը բավարարել է մասնակիորեն՝ 1 միլիոն 450 հազար դրամի չափով: Քաղհայցը մնացած մասով թողնվել է առանց քննության:

Այս դատավճիռը բողոքարկել է ամբաստանյալի շահերի պաշտպանը՝ պահանջելով բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում