Friday, 19 06 2026
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
14:10
Թմրանյութեր տեղափոխող նավի վրա ԱՄՆ-ի հարվածից երեք մարդ է զոհվել
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
13:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 232-ի
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ

Նախարար Արթուր Գրիգորյանն աշխատանքային այցով Չինաստանում էր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել էներգետիկայի բնագավառի ընկերությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարն այցելել է չինական «Hanergy» խոշորագույն ընկերություն, որը զբաղվում է արևային լուսաթաղանթների արտադրությամբ, որոնք տեղադրվում են շենքերի տանիքների, ապակիների, կենցաղային տարբեր սարքավորումների վրա: Արևային լուսաթաղանթների արտադրության բնագավառում տեխնոլոգիական կարևոր ձեռքբերումներ ունեն նաև գերմանական «Solibro»-ն, ամերիկյան «MiaSole»-ն, «Global Solar Energy»-ն: «Hanergy»-ի ղեկավար կազմի հետ քննարկվել են Հայաստանում արևային լուսաթաղանթների արտադրություն հիմնելու հնարավորությունները: Նախարար Գրիգորյանը ծանոթացել է արևային էներգետիկայի բնագավառում չինական ընկերության արտադրանքին, ժամանակակից տեխնոլոգիական լուծումներին, ինչպես նաև ընկերության արտադրանքն ու նորագույն լուծումները Հայաստանում ներդնելու հնարավորություններին: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմելու ներդրումային ծրագիր, որը կքննարկվի հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի ընթացքում:

Այցի շրջանակում նախարար Գրիգորյանը հանդիպել է նաև «China Railway no.3 Engineering group» չինական ընկերության ներկայացուցիչների հետ: «China Railway no.3 Engineering group»-ն իր ծառայություններն է մատուցում էներգետիկայի տարբեր ճյուղերում, մասնավորապես՝ էներգետիկ հզորությունների և ենթակառուցվածքների կառուցման ուղղությամբ: Վերջինիս ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին տեղեկացրել են, որ ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով:

Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառում ներդրումներ իրականացնելու հեռանկարով հետաքրքրված է նաև չինական «Energy China» ընկերությունը: Այս մասին հանդիպման ժամանակ հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Նախարարը հանդիպել է նաև «XY International group» չինական ընկերության ղեկավարի հետ: «XY International group»-ը մասնագիտացված է գազային կայանների կառուցման, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի բնագավառներում: Հանդիպման ընթացքում նախարար Գրիգորյանը հետաքրքրվել է Հայաստանում համակցված շոգեգազային ցիկլով կայան կառուցելու հեռանկարի հավանականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում