Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Տեխնոկրատների կառավարությունը Փաշինյանի համար պետք է լինի առաջնահերթություն

100 տարի առաջ ոչ անհայտ հեղափոխական Վլադիմիր Ուլյանովն ասում էր «կադրերն են որոշում ամեն ինչ»: Թե ռուսական հեղափոխության հաղթանակից հետո կադրային ինչ քաղաքականություն իրականացվեց Ռուսաստանում, մեր քննելիք նյութը չէ: Բայց Ուլյանով Լենինի խոսքերը այժմեական էին թե՛ 1917թ. հեղափոխական Ռուսաստանում, թե՛ դրանից 100 տարի անց 2018-ին թավշյա հեղափոխություն իրականացրած Հայաստանում: Ցանկացած երկրում տնտեսության զարգացման համար շատ կարևոր է կառավարող կադրերի պրոֆեսիոնալիզմը: Թերևս դրա բացակայության արդյունքում էր նաև մասսայական ձախողումները տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում, որ ի թիվս մյուս բացասական երևույթների, առաջացրել էր հասարակության չթաքցված դժգոհությունը կառավարողներից:

Իհարկե, հայաստանյան թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարության կազմում, գրեթե բոլոր ոլորտներում տոն տվողը երիտասարդ կադրեր են, որ ողջունելի է: Բայց մյուս կողմից՝ կառավարության նոր կաբինետում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարարն ու երեք տեղակալներից երկուսը նոր են, ընդ որում՝ ոչ համակարգից: Բնապահպանության նորանշանակ նախարարն ու նորանշանակ երեք տեղակալներն էլ նախարարությունից չեն, չհաշված, որ հիմնականում ոլորտի հետ մասնագիտական աղերս էլ չունեն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում նախարարն ու չորս տեղակալներն էլ փոխվել են, որոնցից միայն մեկն է նախարարությունից: Մոտավորապես նույն պատկերն է կառավարության մյուս գերատեսչություններում (բացառությամբ, թերևս, գյուղատնտեսության նախարարության, որտեղ էլ այլ ծայրահեղություն է): Արդյո՞ք կադրային նման բազայով ու պրոֆեսիոնալիզմով հնարավոր է տնտեսությունը հեռուն տանել, հատկապես, որ ոլորտի ռազմավարությունն ու մարտավարությունը մշակվում է հենց այդ մակարդակում: Որքան էլ նորանշանակ կադրերը ամերիկյան համալսարաններ ավարտած, եվրոպական հեղինակավոր բուհերում սովորած լինեն, միևնույն է, ոլորտային կառավարման ղեկը ստանձնողը պետք է որոշակի փորձ ունենա, եթե ոչ կառավարման, գոնե տվյալ ոլորտում աշխատած լինելու առումով:

Այլապես, նորանշանակ նախարարների, փոխնախարարների կենսագրությունները ուսումնասիրելիս ստացվում է, որ սրանցից ընդամենը մի քանիսն են, որ «աշխատում են իրենց գծով»: Հասկանալի է, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, բայց մեր պարագայում ստացվում է, որ քաղաքական են անգամ փոխնախարարների ու վարչության պետերի պաշտոնները: Մի՞թե նախարարություններում չկան երիտասարդ, խոստումնալից բաժինների ու վարչությունների պետեր, որ դառնային փոխնախարար, որպեսզի «ստիպված» չլինեին հինգից չորսին դրսից բերել, ընդ որում ոչ մասնագետների: Տնտեսական ոլորտի նախարարություններում այդպիսի կադրերը քիչ չեն: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, օրինակ, երիտասարդ, բայց և փորձառու կադրերի հսկա թիմ կա, որոնց նախկին իշխանությունների կողմից չնկատվելը կարելի է բացատրել ծանոթ, բարեկամի հովանավորչության առկայությամբ: Հեղափոխությունից հետո սրանց չնկատվելն արդեն, կարծես, բացատրություն չունի:

Երկու տարի առաջ դառնալով վարչապետ, Կարեն Կարապետյանը բերեց «իր կադրերին»: Որոնց թվում և այս նախարարության կազմում գործող զբոսաշրջության վարչությունը դարձնելով պետական կոմիտեի, Զարմինե Զեյթունցյանին կարգեց որպես կոմիտեի նախագահ: Վերջինս հասկանալով, որ պրոֆեսիոնալ չէ, ոլորտին չի տիրապետում, այդքանով հանդերձ թույլ է ու խոցելի, հատկապես որ զբոսաշրջությունը հռչակվել է տնտեսական առաջնահերթություն, այնքան խելոք գտնվեց, որ իրեն շրջապատեց եղած քիչ պրոֆեսիոնալներով, այդ թվում՝ տեղակալ «ընդունեց» նախկին վարչության պետին: Նա շրջապատի պրոֆեսիոնալների օգնությամբ սկսեց որոշակի պատկերացում ունենալ ոլորտի մասին և փորձում էր խորանալ: Բայց ուշ էր, որովհետև Կարեն Կարապետյանը, որ չթաքցրած հակակրանք ուներ Արծվիկ Մինասյանի նկատմամբ, գնաց: Պարոն Մինասյանին մնում էր նախկին վարչապետին «պատասխանել ռինգից հետո», ազատվելով նրա կադրերից, տվյալ դեպքում Զարմինե Զեյթունցյանից, ինչը վերջինիս համար անակնկալ էր: Նախարարի քինախնդրության արդյունքում կոմիտեի նախագահի աթոռին հայտնվեց տիկին Զեյթունցյանի «սանիկը», որին բերել էր իր հետ, որը ռազմավարական առաջնահերթություն համարվող այս ոլորտում հազիվ մեկ ու կես տարվա աշխատանքային փորձ ունի: Վերջինս էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ասպարեզից հեռացրեց նաև կոմիտեի նախագահի փորձառու տեղակալին: Հարց է առաջանում. արդյո՞ք, ոլորտում չնչին փորձառությամբ մեկն ի վիճակի է ապահովել ռազմավարական առաջնահերթություն համարվող ոլորտի զարգացման հեղափոխական ժամանակների պահանջը: Դժվար է պատկերացնել: Նույնը նախարարության նորանշանակ փոխնախարարի առումով. որը կոորդինացնելով ոլորտի աշխատանքները, այդուհանդերձ տեղյակ չէր կոնյակի անվան շուրջ ՌԴ-ԵՄ բանակցությունների արդյունքներին:

Մինչդեռ աշխարհը գիտի, որ ՌԴ-ն չի հրաժարվում իր երկրում արտադրածը կոնյակ կոչելուց: Նույն սկզբունքով կարող են հակադարձել. իսկ ինչո՞վ է ապահովում այդ պահանջները երկու անգամ նույն աթոռին հայտնված, ոլորտի զարգացման վերաբերյալ այդպես էլ որևէ տեսլական չներկայացրած Արծվիկ Մինասյանը կամ, ասենք, արտակարգ իրավիճակների արտակարգ նախարարը: Եվ ճիշտ կլինեն:

Հեղափոխության պղտոր ջրերից, որպես կանոն, աթոռներին են հայտնվում, պաշտոններ են ստանձնում նաև այնպիսինները, որոնց տեղը բոլորովին այլ հարթությունում պետք է լիներ: Հետևաբար, հեղափոխության հաղթանակի համար կարևորագույն նախապայմաններից մեկը պետք է լինի համապատասխան պրոֆեսիոնալ կադրերի առկայությունն ու նրանց ճիշտ օգտագործումը՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, հեղափոխության գործընթացներին մասնակցության աստիճանից ու հեղափոխության առաջնորդներին նվիրվածությունից: Կոռուպցիայի դեմ պայքարից զատ, իրական տեխնոկրատների կառավարություն ձևավորելը պետք է լինի Նիկոլ Փաշինյանի համար առաջնահերթություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում