Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը BRICS-ի գագաթնաժողովին վերջերս Յոհաննեսբուրգ կատարած այցի ժամանակ հաղորդել է, որ չէր առարկի երկիրը այդ կազմակերպությանը անդամակցելուն։ Այս մասին հուլիսի 29-ին գրում է Hürriyet թուրքական թերթի կայքը։
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիայի՝ BRICS-ին անդամակցելու դեպքում. հարթակը կվերափոխվի BRICST-ի։
Էրդողանը ընդգծել է, որ իր առաջարկությունը անդամ երկրների առաջնորդների հավանությանն է արժանացել, մասնավորապես՝ Չինաստանի առաջնորդի։

«Մենք բոլորս այս հինգ երկրների հետ մտնում ենք G20: Ես հույս ունեմ, որ նրանք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մենք կարողանանք տեղ գրավել BRICS-ում»,–եզրափակել է Թուրքիայի առաջնորդը։
BRICS-ի կազմում հինգ երկիր է ընդգրկված՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավ–Աֆրիկյան Հանրապետությունը։











































