Wednesday, 08 05 2024
Պուտինի համար ավելի կարևոր է այս հանդիպումը, Փաշինյանն ամեն ինչ ասել է
«Պետք չէ ուռճացնել Պուտինի և Փաշինյանի բանակցությունների բարդությունը»․ Պեսկով
Ուրուգվայի Սենատորների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին
Էրդողանի գնահատմամբ՝ առանց Ռուսաստանի մասնակցության դժվար կլինի հաջողել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններում
23:30
Բրյուսելը համաձայնել է ռուսական սառեցված ակտիվներից 3 մլրդ եվրոն ուղղել Ուկրաինային
«Ուրիշ հերոսի» սցենար է գործի դրվել
Թեհրանի հայկական միություններն ու մամուլը դատադպարտում են ՀՅԴ-ի հակապետական ակցիան
Այս պահին Ադրբեջանը Հայաստանում վարում է հիբրիդային պատերազմ
Ռևանշի նախօրեն. ինչ ազդակ է հղում Փաշինյանը
Ի՞նչ «սահմանազատում է իրականացվել» 2016 թվականին
Ռուսաստանը ԼՂ-ում ռազմավարական պարտություն է կրել. հաղթած Թուրքիան ուժ չունի լցնելու վակուումը
Մարտունի համայնքում հաստատված արցախցի 40 կին վերամասնագիտացել կամ նոր մասնագիտություն են ձեռք բերել
Մեհրաբյան online
Հիմա եկեղեցու ընկալումն ավելի պրիմիտիվ է, քան 19-րդ դարում. խաչ է առաջարկվում՝ լուծումների փոխարեն
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել

Հայաստանի սեպտեմբերյան հնարավորությունը. մոռանալ Բրյուսելը

Սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի հերթական ասամբլեային։ Հիմա ակտիվորեն Հայաստանում ու նաև ԱՄՆ-ում քննարկվում է հարցը՝ արդյոք ՄԱԿ-ի կենտրոնակայանի կուլուարներում կկայանա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որը կազմակերպելու խնդրանքով ԱՄՆ կոնգրեսականները անգամ նամակ են հղել այդ երկրի նախագահին։ Բայց քիչ է քննարկվում կամ գրեթե չի քննարկվում հարցը, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միջոցառում է, որը պետություններին, նրանց ղեկավարներին հնարավորություն է տալիս ներկայանալ աշխարհին, ուղերձներ հղել աշխարհին, եթե ունեն ասելիք ու ասելիքի վրա հիմնված անելիք։ Ահա այդ հնարավորությունը պետք է քննարկվեր, մինչդեռ չի քննարկվում՝ առաջին պլանում Թրամփի հետ լուսանկարվելու դարակազմիկ իրադարձության կայացման մասին քննարկումն է։

ՄԱԿ-ի ամբիոնը համաշխարհային քաղաքականության համար առաջին ամբիոնն է։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամենամյա նիստերը դառնում են համաշխարհային քաղաքականության ընթացիկ ու առաջիկա տարվա ինդիկատորն ու կողմնորոշիչը։ Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջին անգամ մասնակցելու է այդ միջոցառմանը։ Դա նոր Հայաստանը, աշխարհում Հայաստանի տեղն ու դերը, Հայաստանի տալիքն ու ակնկալիքը ներկայացնելու բացառիկ հնարավորություն է։ Բայց չափազանց կարևոր է, որ այդ հնարավորությունը չմսխվի միայն թավշյա հեղափոխության մասին աշխարհին պատմելու ու այն որպես բացառիկություն ներկայացնելու համար, ինչպես եղավ վարչապետի բրյուսելյան այցի ընթացքում։ ՄԱԿ-ի ամբիոնից իհարկե պետք է խոսել հեղափոխության մասին, բայց պետք է խոսել նաև հեղախոփության մասին, և ոչ միայն հեղափոխության։

Շատ ավելի կարևոր է ներկայացնել այն վերափոխումը, որին թավշյա հեղափոխության արդյունքում ենթարկվել ու ենթարկվելու է Հայաստանը։ Ու նույնքան կարևոր է ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը ներկայացնել ոչ միայն որպես քաղաքակրթության, համաշխարհային բարիքի ու միջազգային անվտանգության սպառող երկիր, այլ որպես պետություն, որը պատրաստ է տալ այդ քաղաքակրթությունը, և իր դերն ունենալ նույն միջազգային անվտանգության մատակարարման գործում։

ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը պետք է ներկայանա որպես իրապես քրիստոնեական երկիր, որում առաջին հերթին տեղ ունեն քրիստոնեական, համամարդկային, հումանիստական արժեքները, որտեղ մարդու իրավունքներն ու ազատությունները հարգվում են ըստ էության ու ըստ ամենայնի, և ոչ որպես համաշխարհային քաղաքական մոդայից հետ չմնալու արտահայտություն։

ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանը կարող է և պետք է ներկայանա որպես տարածաշրջանային խաղաղության ձգտող, Ադրբեջանի հետ պատերազմին պատրաստ, բայց խաղաղությունը պատերազմից վեր դասող ու դրա համար ամեն ինչ անելու պատրաստ պետություն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է այդ մասին, խաղաղության մասին, անձամ իր և Հայաստանի խաղասիրության մասին, ինչը չափազանց կարևոր ուղերձ է աշխարհի, հատկապես ժողովրդավարական աշխարհի համար։ ՄԱԿ-ի ամբիոնից այդ ուղերձը պետք է ավելի բյուրեղանա ու դառնա Հայաստանի այցեքարտերից մեկը։

ՄԱԿ-ի ամբիոնից Հայաստանի ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը խոսել են հիմնականում Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղյան հակամարտության մասին։ Խոսել են նույն կաղապարներով ու գաղափարներով, ինչով քաղաքականություն են վարել այդ երկու ուղղություններով։

ՄԱԿ-ի այս գագաթնաժողովը կարող է դառնալ այդ կաղապարները կոտրելու ու նորովի ներկայանալու առիթ։ Կարևոր է, իհարկե, ինչպես Հայոց ցեղասպանության հարցը, այնպես էլ Ղարաբաղյան հակամարտության խնդիրը։ Սակայն պետք չէ մոռանալ, որ աշխարհը չի ապրում այդ խնդիրներով, համաշխարհային հարթակներից չպետք է դրանք ներկայացնել այդ համատեքստով։Եվ ամենակարևորը՝ ՆյուՅորքում չպետք է կրկնել Բրյուսելի սխալները։ Չափազանց վտանգավոր կլինի, եթե Եվրոպայի հասցեին հնչած հանդիմանանքը հնչի արդեն նաև աշխարհի հասցեին, այս անգամ ՄԱԿ-ի ամբիոնից։ Դա կլինի չափից ավելի անլուրջ և անհեռատես քայլ։

Հայաստանում, ու ոչ միայն Հայաստանում, քննարկում են ՄԱԿ-ի ասամբլեայի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հնարավորության հարցը։ Բայց չի քննարկվում, գոնե առայժմ հնարավորությունը, որ ՄԱԿ-ի ամբիոնից կարելի է Հայաստանը ներկայացնել այնպես ու այնքան, որ ԱՄՆ նախագահն ինքը ցանկություն ունենա հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ ոչ միայն ԱՄՆ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում