«Լուսամփոփի պես աղջիկ». Չարենցի այս յուրահատուկ բանաստեղծության բառերով գրված երգը տարիներ առաջ մեծ հաջողություն ունեցավ, ես այնքան էլ մեծ գործ չեմ արել, երևի թե հաջողության գրավականը Չարենցի բառերն էին ու տեսահոլովակը: Այս երգը երազանքների գիրկն է գցում:«Առաջին լրատվական»- ի հետ զրւյցում նշեց արվեստագետ, երգիչ-երգահան Վահագն Ռաշը:
Անդրադառնալով հարցին, թե ինչն է անհանգստացնում, երգիչը նշեց. «Երկրի տնտեսական վիճակը. շատ փոփոխություններ ենք տեսել, բայց տնտեսական ոլորտում դեռ փոփոխություններ չեմ տեսնում, հուսով եմ՝ մոտ ժամանակներս ականատես կլինենք այդ փոփոխություններին: Տնտեսության զարգացման համար ներդրումներ են պետք, դրանք օդի պես անհրաժեշտ են մեր երկրին, դեռևս վստահության պակաս կա: Փոփոխություններն ակնհայտ են, հաստատ առաջվանից վատը չի լինի»: Վ. Ռաշի կարծիքով, այս պահին դեռևս պետական գանձարանը դատարկ է:
Երգչի դիտարկմամբ՝ մեր երկիրում ձևավորվում է չկոռումպացված համակարգ: «Մեր երկրի մասին պետք է մտածենք յուրաքանչյուրս: Հայաստանի քաղաքացին պետք է լինի պետականամետ, սիրի իր հայրենիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































