Դերասանուհի Լիվ Թայլերը շարունակում է իրականություն դարձնել իր դիզայներական տաղանդը. գերմանական Triumph բրենդի հետ համագործակցությամբ նա ներքնաշորերի շարքի նոր Essence հավաքածուն է ներկայացրել։

Լիվը ներքնազգեստի 11 մոդել է ստեղծել, որոնցում զգայականությունը միահյուսված է հարմարավետության հետ։ Գովազդային արշավում, ինչպես և սպասվում էր, դերասանուհին, երեք երեխաների մայրն ու պարզապես գեղեցիկ կինն անձամբ է նկարահանվել։
![]()











































