Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

«Սասնա ծռերի» և ՀԽ-ի հայտարարությունը Քոչարյանի կալանավորմանը` Արցախի տեղական վարչախմբի արձագանքի առթիվ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունն և Սասնա ծռեր խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ՝ Ռ. Քոչարյանի կալանավորմանը` Արցախի տեղական վարչախմբի արձագանքի առթիվ:

Արցախում դեռևս իշխող տեղական վերնախավը բողոքով և վրդովմունքով, իսկ իրականում թաքուն սպառնալիքով է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման լուրին: Չհամարձակվելով ուղղակիորեն իր անունից ընդդիմանալ, Արցախի տեղական իշխանությունը այս փուլում գործի է լծել տեղի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին, որոնցից որոշները Քոչարյանի կալանավորումը որակում են «շատ բացասական», համարելով, որ այն «ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել» և «կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»:

Ակնհայտ է, որ Արցախի տեղական իշխանությունները եղել են իրենց երևանյան տանիքի և վերջինիս մոսկովյան տանիքի դրածոները: Երևանյան տանիքի փլուզումից և Արցախում ժողովրդական բողոքի օջախների ձևավորումից հետո դժվար է պատկերացնել, որ տեղական վերնախավը կհամարձակվեր բողոքի ձայն բարձրացնել Քոչարյանի կալանավորման դեմ, եթե չլիներ վերին տանիքի դրդումը:

Թեև Քոչարյանի «արցախցի» լինելու հանգամանքի շահարկումը, արցախցիների զգացմունքները գրգռելու ու այդ միջոցով հակահեղափոխություն իրականացնելու և Հայաստանի գաղութային վարչախմբի վերադարձը ապահովելու պատրանքները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ անհրաժեշտ է խիստ զգաստ լինել։ Այս առումով էական անելիք ունեն Արցախի մեր հայրենակիցները և քաղաքական առողջ խմբավորումները:
Բոլորի, ներառյալ արցախցիների համար, պարզ է, որ Արցախում շարունակվող անտանելի պայմանները արմատավորվել են այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում զբաղեցրել է ամենապատասխանատու պաշտոններ, և դրանք խորացել են, երբ նա զավթեց իշխանությունը Երևանում:

Բոլորը, ներառյալ արցախցիները, չեն կարող մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. ընդունել էր Քիվեստյան համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին, բացառությամբ՝ մի նեղ միջանցքի, ինչպես նաև Նախիջևանի ֆիզիկական հաղորդակցման ապահովում Ադրբեջանի հետ:

Ոչ ոք չի կարող առ ոչինչ անել Ռոբերտ Քոչարյանի 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը.
«Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը և Սասնա ծռեր խմբավորումը վստահ են, որ ոչ միայն «արցախցի լինելու գործոնի» շահարկումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վրա, այլև, ընդհակառակը, հենց իրենք կխեղդեն այդ սադրանքը սաղմի մեջ:

Այս առումով, մենք առաջին քայլերն ակնկալում ենք Արցախում նոր ձևավորված քաղաքացիական և ազգային խմբավորումներից:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Սասնա ծռեր խմբավորում
29 հուլիսի 2018թ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում