Կանադայի երկու քաղաքացիները «Lotto Max» ազգային վիճակախաղում 27 մլն դոլար են շահել: Այս մասին շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին, հաղորդել է կազմակերպիչ ընկերությունը:
«Ներկա պահին մենք միայն գիտենք, որ մեկ տոմս վաճառվել է Օնտարիոյում, երկրորդը` Քվեբեքում »,- հաղորդում է TASS-ը:
Բացի այդ, խաղարկվել է 770 հազար դոլար արժողությամբ մրցանակ, սակայն հաղթող տոմսը այդպես էլ չի գնվել:











































