Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Ռուսաստանի դրոշով երեք մարդ կանգնած են Հոլիվուդի Փառքի ծառուղում՝ Թրամփի աստղի մոտ:
Նրանցից երկուսը խորհրդային զինվորների համազգեստով են, երրորդը մորեգույն ֆրակով է, գլխին լայնեզր գլխարկ, իսկ ձեռքին ցուցանակ կա՝ «Թրամփ-2020» գրությամբ, որ հուշում է, որ գործող նախագահը իր թեկնածությունը առաջադրել է ԱՄՆ նախագահի 2020թ. ընտրություններում:
Տեսագրությունը տևում է 10 վայրկյան:










































