«Սահմանադրությամբ ամրագրված է, որ պետության նախագահն իր կարգավիճակից բխող գործունեության համար քրեական պատասխանատվության չի ենթարկվում: Բայց երկրորդ նախագահը կատարել է գործողություններ, որոնք չեն բխել իր կարգավիճակից: Նա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունների շրջանակից: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց նախկին դատավոր, «Անկախ դատավոր» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Պարգև Օհանյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ կա տեսակետ, թե իրավապահ համակարգի գործողություններում թերություններ կան, կտրուկ գործողություններով են առաջնորդվում, նախկին դատավորը նշեց. «Թերություններ չկան, հենց կտրուկ գործողություններ պետք է իրականացվեն, իրավապահ մարմինը, եթե կտրուկ չլինի, իրեն կդնի ծիծաղելի վիճակի մեջ»:
Օհանյանի խոսքով՝ իրավիճակ է փոխվել, և իրական ժողովրդավարական և իրավական պետություն դառնալու բոլոր շանսերը կան, և Քոչարյանին կալանավորելն էլ դրա ապացույցներից է: Նախկին դատավորի գնահատմամբ՝ Մարտի 1-ի գործը շատ բարդ չէ: Նրա խոսքով՝ եթե Քոչարյանը ցուցմունք չտա, ավելի կհեշտացնի իրավապահների գործը. «Նրա տված ցուցմունքը կարող է նաև օգտագործվել իր դեմ, իսկ եթե ցուցմունք չի տալիս և չի առարկում, ապա առարկությունները հերքելու խնդիր չի դրվում քննիչի առաջ»:
«Քոչարյանին խղճում եմ, հարցազրույցում բավականին անգրագետ բաներ էր ասում»,- ընդգծեց նախկին դատավորը:
Մանրամասն՝ տեսանյութում:








































