Friday, 17 07 2026
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը
21:10
Իրաքի հյուսիսում հարվածի հետևանքով սպանվել է հակաիրանական խմբավորումների ութ կողմնակից
Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփը Պուտինի «աջակցության կարիքը» չունի
Ռուսաստանն ու Ադրբեջանը լիարժեք կարգավորել են հարաբերությունները
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
20:30
Իսպանիայի տարվա ամենախոշոր անտառային հրդեհը Սարագոսայում այրել է 12 000 հեկտար տարածք
35 տարի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակիցները շուրջօրյա ռեժիմով իրականացնում են սեյսմոակտիվության մշտադիտարկում
Սիրիայի ռազմական աղբյուրը հերքել է Իրանի կողմից աթ-Թանֆ ռազմաբազային հարվածելու մասին տեղեկությունները. Al Jazeera

Մոսկվայի կտրուկ արձագանքը․ Կրեմլը չի «մարսում» Քոչարյանի կալանավորման փաստը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը երեկ գիշեր անազատության մեջ եղել է ընդամենը երկու ժամ․ նրա համար վճարվել է հինգ միլիոն դրամ գումար, ինչից հետո գեներալը հայտնվել է ազատության մեջ։

Սակայն սրանով Խաչատուրովի հետ կապված ինտրիգը ոչ միայն չհանգուցալուծվեց, այլ բորբոքվեց նոր թափով և, ըստ ամենայնի, կարող է դառնալ փոթորիկ մեկ բաժակ ջրում՝ որոշակի խնդիրներ առաջացնելով հայ-ռուսական հարաբերություններում և ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցում։ Իհարկե, տվյալ դեպքում՝ Խաչատուրովի գործն ընդամենն առիթ է ավելի լայն համատեքստի համար։

Բանն այն է, որ Հայաստանն այլևս նպատակահարմար չի համարում Խաչատուրովին տեսնել իր այսօրվա կարգավիճակում ու դա բնական է, որովհետև մի կողմից՝ նա մեղադրվում է ծանր հանցագործության կատարման մեջ, մյուս կողմից՝ Երևանի համար անպատվաբեր կլինի նման ներկայացուցիչ ունենալ միջազգային կառույցում։ Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է. «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»։

Մինչև 2020թ. հունվարի 1-ը ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է և խիստ բնական է, որ իշխանությունները մտադիր են Խաչատուրովին փոխարինել նոր ներկայացուցչով։ Ըստ ամենայնի՝ հենց այս նախաձեռնության շուրջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Համենայն դեպս՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ և քննարկվել է նաև ՀԱՊԿ-ում երկու երկրների փոխգործակցության հարցը։

Սակայն Հայաստանի ԱԳՆ նախաձեռնությունից ժամեր անց ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունը տարածել է ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան դիվանագիտական ներկայացուցչի խոսքը, որում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը համարվել է զարմացնող և ոչ պրոֆեսիոնալ: Ակնահայտ է, որ Մոսկվան նախապատրաստում է գործընթաց, որի համար ապահավվում է, այսպես կոչված, ինֆորմացիոն ֆոն։

Ավելի ուշ, իրադարձությունները հենց այս հունով էլ զարգացան։ Հաղորդագրություն տարածեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որտեղ տեղեկացվում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում անհրաժեշտ պարզաբանումներ է արել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունները հետ կանչելու ընթացակարգի մասին: «Մասնավորապես, ասվել է, որ համաձայն ՀԱՊԿ կանոնների, հենց Հայաստանը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացուն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից հետ կանչելու ընթացակարգը, եթե Երևանում նման որոշում է կայացվել»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մոսկվան կարող էր իր այս ընթքացակարգային «դիտողությունները» Երևանին փոխանցել դիվանագիտական խողովակներով, մանավանդ, որ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունը որևէ կերպ չէր նսեմացրել Ռուսաստանին, կամ էլ ՀԱՊԿ-ին կամ նրա անդամ երկրներից որևէ մեկին։ Սակայն Մոսկվայում գերադասեցին, ըստ էության, հրապարակավ նսեմացնել Հայաստանի նոր իշխանությանը՝ նրան մեղադրելով պրոֆեսիոնալիզմի բացակայության մեջ, իսկ հետո Լավրովը զբաղվեց հայաստանցի իր գործընկերոջ «լիկբեզով»։ Դժվար է պատկերացնել, որ այս աղմուկը կապված է միայն Խաչատուրովի անձի կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեմայի հետ։ Մոսկվայում, ըստ ամենայնի, խիստ դժգոհ են այն կտրուկ շրջադարձից, որ Հայաստանում արձանագրվել է Մարտի 1-ի գործում, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հանգամանքից։ Ռուսաստանին ընդամենն առիթ էր պետք արտահայտվելու համար, իսկ այդպիսին եղավ Հայաստանի ԱԳՆ նախաձեռնությունը։

Մոսկվայում չեն կարող հանդուրժել, որ քրեական հետապնդման կարող են ենթարկվել նախկին նախագահը, ում իշխանության տարիներին Հայաստանում հաստատվել է ռուսական վասալության ռեժիմ, և, ըստ էության, ռուսական պաշտոնյա համարվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը, որպես կանոն, հլու հնազանդ կատարում է Կրեմլի հանձնարարությունները։ Բացի այդ՝ Մոսկվայում ուղղակի չեն կարող հանդուրժել այն նախադեպը, որը ստեղծվում է Հայաստանում, երբ հեղափոխության հաղթանակից հետո քրեական հետապնդման է ենթարկվում նախկին նախագահը։ Անձեռնմխելիության ինստիտուտի նման ջախջախումը Հայաստանում վարակիչ կարող է դառնալ Ռուսաստանի հասարակության համար։

Ահա, թե ինչով է բացատրվում Մոսկվայի կտրուկ արձագանքն ու գրեթե կասկածից վեր է, որ սա գործընթացի ընդամենը մեկնարկն է ու ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացը վերածվելու է իսկական ինտրիգի, որի ընթացքում Ռուսաստանը տարաբանույթ սակարկություններ է առաջարկելու Հայաստանի նոր իշխանությանը՝ բանեցնելով «մտրակի և բլիթի» հայտնի մարտավարությունը։ Չենք էլ բացառում, որ այդպես էլ կոնսենսուս չձևավորվի Հայաստանի առաջարկած նոր թեկնածուի շուրջ․ Մոսկվայում գուցե համարեն, որ Հայաստանի նոր կառավարության ներկայացուցիչն «օտար» է՝ իրենց ըստ էության ենթակա ինտեգրացիոն կառույցի ընթացիկ կառավարումն իրականացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում