ԱՄՆ իշխանությունները մտադիր են «ինչ էլ որ լինի» մերձերկրյա տարածքում զենք տեղակայել։ 2019-ի ռազմական բյուջեի նախագիծը նախատեսում է զենքի և տիեզերական բազավորման հաղորդիչների ծախսերը։ Այս մասին գրում է Drive պորտալը։
Մինչև 2022-ը մասնագետները արձակումը հայտնաբերող հաղորդիչներ կստեղծեն՝ աշխարհի տարբեր հատվածների ուղղությամբ, օրինակ՝ Իրանը և Հյուսիսային Կորեան։
Սենատը պահանջում է քննարկել տվյալ հարցը, եթե նույնիսկ զենքի տեղակայումը չի համընկնի հակահրթիռային պաշտպանության ազգային ռազմավարության հետ։
Հուլիսի 26-ին ներկայացուցիչների պալատն ընդունել է «2019-ին ազգային պաշտպանության համար առավելագույն ծախսերի մասին» օրինագիծը՝ 716 մլրդ դոլար բյուջեի չափով։ Փաստաթուղթը նաև նախատեսում է տիեզերական շարասյուն ստեղծել՝ բալիստիկ հրթիռներ որսալու համար։








































